News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

NEWS.am–ի հետ զրույցում Ռուսաստանում METRO AG ընկերության արտաքին կորպորատիվ քաղաքականության փոխնախագահ, Մոսկվայում METRO AG–ի ներկայացուցչության ղեկավար Ալեքսեյ Գրիգորեւը պատմել է հայ մատակարարների հետ բանակցությունների մասին, թե ինչ է սպասում միջազգային մանրածախ ցանցը հայկական մրգերից եւ բանջարեղենից։

Դուք արդեն երկրորդ անգամ եք Երեւանում։ Հավանաբար, արդեն պայմանավորվել եք ինչ–որ մատակարարումների մասին։

Իրոք, Հայաստանում մենք արդեն 2-րդ անգամ ենք։ Առաջին անգամ մենք ժամանել էինք Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ պարոն Արտակ Շաբոյանի հրավերով։ Այդ ժամանակ մենք ժամանել էինք Ռուսաստանի մանրածախ առեւտրի ընկերությունների միության կազմում, եւ պարոն Շաբոյանը ռուսական առեւտրային ընկերությունների համար մեծ կլոր սեղան էր կազմակերպել, որտեղ շատ հայ մատակարարներ կային։

Հիմա մենք եկել ենք արդեն մեր՝ Metro Cash & Carry–ի անունից։ Պատվիրակության կազմում է գնումների հարցերով փոխտնօրենը, որը պատասխանատու է ապրանքների ամբողջ արդյունաբերական գծի համար։ Մեր նպատակը անմիջականորեն տեղերում ձուկ, միրգ, բանջարեղեն եւ կաթնամթերք արտադրողների հնարավորությունները տեսնելն է։ Մենք արդեն կապեր ենք հաստատել արտադրողների հետ։ Մենք կարողացել ենք համոզվել, որ այստեղ ժամանակակից արտադրություն է հիմնված՝ բարձր տեխնոլոգիական մակարդակով, որը համապատասխանում է որակի անհրաժեշտ պահանջներին։

Իհարկե, ամեն ճանապարհ սկսվում է առաջին քայլից։ Ռուսական շուկայում իրավիճակը բավականին բարդ է, եւ հասկանալի է, որ հայ արտադրողները կարողանում  մտնել բավականին կոշտ մրցակցության մեջ այն պայմաններում, երբ սպառողական ապրանքների ռուսական շուկան սեղմվում է, իսկ ապրանքների առաջարկն աճում է։ Բայց ինձ թվում է, որ ամեն դեպքում հայ արտադրողները լավ շանսեր ունեն հատկապես հիմա ԵՏՄ շրջանակներում։ Այդ պատճառով հայ արտադրողները լավ շանսեր ունեն մտնել այդ մրցակցության մեջ եւ սկսել այնտեղ աշխատել։

Ռուսական շուկայում հայկական ապրանքները գներով սովորաբար պարտվում են թուրքական, ուզբեկական ապրանքներին…

Հիմա, երբ Ռուսաստանն ապրում է փոխադարձ պատժամիջոցների պայմաններում, զարգացնում է ներմուծվող ապրանքների փոխարինումը, մենք չենք խոսում ԵՏՄ երկրների ապրանքների հետ որեւէ մրցակցության մասին։ Բայց եթե մենք խոսում ենք այլ երկրներից ներմուծված ապրանքների մասին, ապա ես ուշադրություն կդարձնեի գնի եւ որակի հարաբերակցության վրա։

Եվ ուսաստանցի սպառողը անգամ ճգնաժամային պայմաններում հասկացնել է տալիս, որ ցածր գին է սպասում, բայց ոչ որակի հաշվին։ Եվ մենք մատակարարների հետ պետք է այդ ակնկալիքներն արդարացնենք։ Մենք պետք է դա անենք երկարաժամկետ գործընկերության ճանապարհով, որում հետաքրքրված է մեր ընկերությունը։ Կարծում եմ, Հայաստան մեր այցելությունը կօգնի նման գործընկերություն կառուցել։

Որակի ի՞նչ չափանիշներ եք Դուք ներկայացնում  մատակարարներին։ Նրանց պետք են արդյոք HACCP (Վտանգի եւ կրիտիկական հսկիչ կետերի վերլուծության չափանիշներ):

Առաջին հերթին պետք է համապատասխանել ԵՏՄ կանոնակարգերին։ Այստեղ մեր պահանջները նույնն են բոլոր մատակարարների նկատմամբ։ Բայց երբ մենք աշխատում ենք սեփական առեւտրային ապրանքանիշերի հետ, ապա նրանց համար մատակարարներից պահանջում ենք HACCP–ի կամ անգամ GFSI միջազգային գլոբալ նախաձեռնության չափանիշներին համապատասխանող ապրանքներ։ Դա կարեւոր պայման է, որպեսզի մենք կարողանանք իրոք զարգացնել համագործակցությունը։

Պատրա՞ստ են հայ մատակարարները բոնուսներ վճարել իրենց ապրանքների առաջմղման համար, ինչպես դա ընդունված է ցանցերում։
Ինչպես հայտնի է, վերջերս Ռուսաստանում ուժի մեջ է մտել արտադրողների եւ մատակարարների միջեւ հարաբերությունները կարգավորող նոր օրենք։ Այն սահմանափակում է ցանցերի ծառայությունների համար ցանկացած վճարում եւ բոնուս։ Սահմանը գնված ապրանքների արժեքի 5 տոկոսն է։ Մենք կարծում ենք, որ այդ կանոնները որոշակի ռիսկեր են պարունակում։ Այդ պատճառով հիմա մենք եւ մեր մատակարարները ստիպված են աշխատել այդ ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։ Տեսնենք, թե ինչպես կստացվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ