News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ խորհրդարանը հոկտեմբերի 25-ին առաջին ընթերցմամբ ընդունեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին»  եւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Նախագծին կողմ է քվեարկել 102 պատգամավոր, հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։ Օրինագիծը պետությանը պարտք չունեւոր քաղաքացիների համար բնակարանի երաշխիքներ է սահմանում։

Եթե պարտատուն ունի բնակելի անշարժ գույքի միայն մեկ օբյեկտ, ապա այն չի կարելի վաճառել հրապարակային սակարկությունների ժամանակ, եթե արժեքի 75 տոկոսը երաշխիքային գումարից քիչ է կամ հավասար։

Եթե բնակարանն ավելի թանկ է, ապա տարբերությունը կտրամադրվի տուգանքների վճարմանը, իսկ երաշխիքային գումարը կմնա նվազագույն արժեքով բնակարան գնելու համար։ Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հիշեցրեց, որ բնակարանը գնահատելու են ոչ թե դատական կատարողը, այլ անկախ գնահատողները։ «Մենք ասում ենք ոչ թե 100, այլ 75 տոկոս, քաղաքացուն եւս 25 տոկոս ենք թողում։ Այսինքն՝ եթե պայամանականորեն Կառավարությունը հաստատի բնակարանի նվազագույն երաշխիքը 7.5 մլն դրամ, ապա մենք երաշխավորում ենք բնակարանի ոչ թե 7.5 մլն դրամի, այլ 10 մլն դրամի անձեռնմխելիությունը։ Այս թվերը պայմանական են եւ միայն օրինակի համար են բերվում, իսկ վերջնական թվերը կհաստատի Կառավարությունը»,– ասել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ խոսքը միայն պետության առաջ ունեցած պարտքերի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ