News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով Շամշադինի դիրքերից մեկում մահացած հայտնաբերված Արսեն Մխիթարյանի մահվան գործով կատարվող նախաքննության վարույթը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քնչական գլխավոր վարչության հատկապես կարեւորագույն գործերի քննության վարչություն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am-ը տեղեկացավ Արսեն Մխիթարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանից. «Ըստ էության, այս առումով մեր պահանջը բավարարվել է, տեսնենք՝ իրադարձությունները ինչպես կզարգանան, ըստ այդմ էլ մեր հետագա քայլերը պարզ կլինեն»:

Փաստաբանը նաեւ տեղեկացրեց, որ ստացվել են նաեւ ծանուցագրեր, ըստ որոնց՝ իրենց կողմից ներկայացված միջնորդությունները բավարարվել են:

«Այդ ծանուցագրերով ասվում է, որ մեր կողմից 6-րդ կայազորային քննչական բաժին ներկայացված բոլոր միջնորդությունները բավարարվել են: Այսինքն, մենք մի քանի քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ միջնորդություններ էինք ներկայացրել, որոնք ամբողջությամբ բավարարվել են, թե ինչ արդյունք են արձանագրել, այս պահին չեմ կարող ասել, քանի որ տվյալներին չեմ տիրապետում»,-ասցա նա:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանի Զինված ուժերի Տավուշի մարզում (Շամշադինում) գտնվող զորամասերից մեկի մարտական դիրքում մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Արսեն Մխիթարյանի մահվան գործով նախաքննությունից հարազատները դժգոհ են: Տուժող կողմի մոտ նախաքննական մարմնի նկատմամբ անվստահություն է ձեւավորվել, քանի որ Արսենի մահվանից մի քանի ամիս  անց դեռ ոչ մի արդյունք չկա:

Արսենը ապրում էր Արմավիր քաղաքում, արհեստավորի ընտանիքում։ Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանող էր, սովորում է ատամնաբուժական ֆակուլտետում։ Նա երկու քույր ունի, որոնցից ավագը նույնպես սովորում է Բժշկական համալսարանում։

Նշենք, որ Արսեն Մխիթարյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ ինքնասպանության հասցնելը:

Ըստ ՔԿ տվյալների՝ 2016թ. հուլիսի 3-ին՝ ժամը 10:30-ի սահմանում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Մխիթարյանի դին՝ կզակի շրջանում մահացու հրազենային վնասվածքով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ