News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Beeline-ը հայտարարում է Beeline Pro 5 Dual եւ Beeline Smart 8 Dual սմարթֆոնների վաճառքի  մեկնարկի մասին: Սմարթֆոններն արժեն 40 900 դրամ եւ 25 900 դրամ համապատասխանաբար։ Հնարավոր է ձեռք բերել սմարթֆոնը նաեւ տարաժամկետ վճարման պայմանով։

Beeline Pro 5 սմարթֆոնը գնելիս բաժանորդը կարող է օգտվել հատուկ առաջարկից ՝ «Սմարթ 2500+» սակագնային փաթեթին  մեկ ամսով միանալու եւ 10 ԳԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ (բոլոր չօգտագործված մեգաբայթերը փոխանցվում են հաջորդ ամիս), իսկ Beeline Smart 8–ը՝ «Սմարթ Հատուկ» սակագնային փաթեթին մեկ ամսով միանալու եւ 5000 ՄԲ ինտերնետ 6 ամսով ստանալու հնարավորությամբ։

«Երեւանում 4G ցանցի գործարկումից հետո, Beeline-ն ընդլայնում է իր սեփական սմարթֆոնների տեսականին, առաջարկելով Beeline Pro 5 ժամանակակից 4-րդ սերնդի ցանցն ապահովվող սմարթֆոնը, ինչպես նաեւ բյուջետային՝ Beeline Smart 8 սմարթֆոնը։ Հաճախորդները, կախված իրենց նախասիրություններից, կարող են ընտրել այս երկու նոր սմարթֆոններից այն մոդելը, որն ավելի հարմար է իրենց եւ լիարժեք օգտվեն Beeline–ի պարզ եւ հարմար ծառայություններից», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline Pro 5 սմարթֆոնն ունի գրավիչ եւ ժամանակակից դիզայն, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի երկու SIM-քարտի հնարավորություն եւ աշխատում է 4G/LTE ցանցում։ Հեռախոսն ունի 4 միջուկային պրոցեսոր, 2 տեսախցիկ, ժամանակակից չափանիշներով հաղորդակցության մոդուլեր, այդ թվում Bluetooth 4.0 и Wi-Fi 802.11 b/g/n/, ինչպես նաեւ սենսորային IPS էկրան։

Beeline Smart 8 սմարթֆոնը բյուջետային մոդել է, ունի  4 միջուկային պրոցեսոր, աշխատում է Android 6.0. օպերացիոն համակարգով։ Սմարթֆոնն ունի 2 տեսախցիկ, երկու SIM-քարտի հնարավորություն եւ աշխատում է 2G եւ 3G ցանցերում։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Փաթեթի ամսական վճարը կազմում է 4000 դրամ։ Այն նաև ներառում է 30 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե դեպի ՀՀ բոլոր ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՌԴ Beeline և Tele2...
Կարող են հայտնվել հեռարձակողներ, որոնց թիկունքում կկանգնեն այլ երկրների շահեր պաշտպանողները. Տիգրան Հակոբյան
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ...
3-րդ տարին շարունակ ատելության խոսքն ու եթերում բացասական բովանդակությունն էականորեն պակասել է. Տիգրան Հակոբյան
Շարունակում ենք բախվել ատելության խոսքի հետ, ապատեղեկատվության հետ...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջևանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս...
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Ամենաշատ