News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պակիստանի Քվեթա քաղաքում ոստիկանական ակադեմիայի վրա ահաբեկիչների հարձակման հետեւանքով զոհվել է 61 մարդ, 165-ը վիրավորվել են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով Express Tribune պարբերականը։ Ավելի վաղ հաղորդվում էր 60 զոհի եւ 122 վիրավորի մասին։

Ոստիկանության ուսումնամարզական կենտրոնի վրա հարձակումը տեղի էր ունեցել նախօրեին երեկոյան։ Ահաբեկչության պահին ակադեմիայում մոտ 700 կադետ կար։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ