News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոդել Աննա Դուրիցկայան, որը քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության ժամանակ նրա հետ է եղել, չի ներկայացել դատարան հարցաքննության: Այս մասին Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի գահլիճից, որտեղ ընթանում է դատաքննությունը, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դատավորն ասել է, որ Դուրիցկայային ծանուցում էր ուղարկվել, սակայն հայտնի չէ՝ նա այն ստացել է, թե ոչ:

Երեքշաբթի դատարանը հարցաքննել է Նեմցովի անձնական վարորդին՝ Դմիտրի Պետուխովին, որը քաղաքական գործչի հետ աշխատել է 12 տարի: Վարորդն ասել է, որ սպանության օրը Նեմցովն, ինչպես միշտ, լավ տրամադրություն ուներ, առավոտյան իրենք գնացել են «Շերեմետեւո» օդանավակայան, որտեղ դիմավորել են Կիեւից ժամանած Դուրիցկայային:

«Ես նրանց Մալայա Օրդինկա 3 բերեցի, որտեղ նրանք մնացին մինչեւ երեկո: Հետո Բորիսը ոտքով «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գրասենյակ գնաց, իսկ Դուրիցկայային խնդրեց Պյատնիցկու փողոց տանել»,- ասել է նա՝ նշելով, որ եթերից հետո ինքը պետին ԳՈւՄ-ի ուղղությամբ է տարել, որտեղ էր նաեւ Դուրիցկայան, իսկ ինքը գնացել է տուն, քանի որ Նեմցովը մտադիր էր քայլելով տուն գնալ: «Մոտ ժամը 23.30-ին, գրեթե կեսգիշերին, հիստերիկ վիճակում զանգահարեց Դուրիցկայան եւ ասաց, որ «Բորյային կամրջի վրա սպանել են», «արի ինձ տար»: Դրանից հետո կապն ընդհատվեց»,- ասել է Պետուխովը:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովը սպանվել էր 2015-ի փետրվարին։ Ամբաստանյալի աթոռին են հայտնվել Զաուր Դադաեւը, Անզոր եւ Շադիդ Գուբաշովները, Թամերլան Էսկերխանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ