News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 24-ից 25-ը, ՊԲ-ում ընթացող տեսչական ստուգումների շրջանակում, անց են կացվել շտաբային համալիր մարզումներ, որոնց ներգրավվել են ՊԲ-ի եւ ենթակա մի շարք զորամասերի վարչակազմերը, ղեկավարման եւ ապահովման մարմինները: ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանի ղեկավարությամբ անցկացված միջոցառմանը հետեւում էին տեսչական հանձնաժողովները՝ ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանի ղեկավարությամբ:

Համապատասխան ազդանշանը ստանալուց հետո, նշված կառույցները անցել են ուժեղացված աշխատանքային ռեժիմի, պայմանական մարտական իրադրության վերաբերյալ զեկույցներով հանդես են եկել համապատասխան ոլորտների պատասխանատուները, անց են կացվել մարզումներ, ստուգվել են ընդունված որոշումների եւ մարտական կիրառման փաստաթղթերի իրատեսականությունը:

Շտաբային մարզումների շրջանակում իրականացվել է նաեւ զորահամալրում: Ինչպես ապրիլյան զարգացումների ժամանակ, պահեստի սպաներն ու շարքային կազմի ներկայացուցիչները, համապատասխան ծանուցումը ստանալուց հետո պատրաստակամորեն ներկայացել են համապատասխան վայրեր` ապացուցելով, որ պատրաստ են ընդգրկվել նախատեսված ստորաբաժանումների կազմում եւ կատարել մարտական խնդիրներ:

Շտաբային մարզումները ցույց են տվել, որ, ինչպես բանակային, այնպես էլ զորամասային օղակներում, ղեկավարման համակարգը գործում է անխափան եւ ունակ է համարժեք դրսեւորվել հավանական զարգացումներին համահունչ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ