News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետությանն այսօր «դեֆոլտ» է սպառնում։ Եթե հիմա սա չընկալվի, ընդամենը ամիսներ անց հետեւանքները ծանր են լինելու։ Այդ մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Բայց խոսքս ամենեւին էլ այն դեֆոլտի մասին չէ, որն իրար հերթ չտալով բացառում են մեր պետական չինովնիկները, այսինքն խոսքս պետության ֆինանսական անվճարունակության մասին չէ ամենեւին։ Այդ հարցում ես, իմիջիայլոց, հանգիստ եմ։ Ի վերջո պետության ֆինանսական կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, որտեղ աշխատում է իրոք փայլուն թիմ։ Ինստիտուցիոնալ կայացման առումով մի երկու տասնամյակ հետ մնացած կառավարության կառույցները որքան էլ համը հանեն, միեւնույն է, Կենտրոնական բանկը գտնելու է վիճակը փրկելու բանալին. այդ հարցում ես կասկած չունեմ»,- նշել է նա։

Պողոսյանի խոսքը հասարակության հույսերը գոնե նվազագույնս բավարարելու «դեֆոլտի» մասին է։ «Վերջին ամիսների ընթացքում մենք այնքան խոսեցինք նոր սահմանադրության մասին, այնքան խոսեցինք բոլորով ձեռք-ձեռքի տված ու ընդունած ընտրական օրենսգրքի մասին, այնքան երազ պատմեցինք պուպուշ երկիր կառուցելու մասին, այնքան խոսեցինք կոլեկտիվ պատասխանատվության մասին, ժողովրդավարական կառավարման մասին, որ մարդիկ մեռցրած հույսները կամաց-կամաց սկսեցինք կենդանացնել։ Հիմա շատերը գալիք ընտրություններից հեքիաթ են ակնկալում։ Խեղճ մարդիկ։ Մի՞թե Վանաձորը պարզորոշ ցույց չտվեց, որ գալիք ընտրությունները չլպոցով ապտակ են լինելու հանրային հույսերի այտերին։ Ամեն ինչ դրա համար պատրաստ է կարծես։

Երկու օր առաջ նոր վարչապետը հրապարակավ պնդում էր, որ կոլեգիալ որոշումների մեջ մեծ վտանգ կա։ Սա ուղիղ մեջբերում է։ Ի՞նչ նոր սահմանադրություն, ի՞նչ խորհրդարանական կառավարում, ի՞նչ պատասխանատվության կիսում։ Պատրաստվե՛ք երկու տարուց մաքուր նախագահական կառավարման մոդելի նոր սահմանադրություն գրելու, իմ սիրելի՛ պրոֆեսիոնալ իրավաբաններ։ Դժվար չէ կանխատեսելը»,- ասել է պատգամավորը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ