News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, որոնք ձգտում են իշխանությունը փոխել ընտրությունների ճանապարհով։ Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել այդ ուժերի հետ լեգիտիմ իշխանությունների ձեւավորման համար ու հանուն ժողովրդավարության։ 2017-ի խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ը իր համամասնական ցուցակում պատրաստ է ներառել հասարակական շարժումների ու կազմակերպությունների ներկայացուցիչների, ձեռներեցների, անհատ քաղաքացիների։ «Հայտնվել են նպատակին հասնելու թեկուզ ոչ ամբողջական , բայց իրական հնարավորություններ։ Դրան օգնել են ԸՕ-ի փոփոխությունները , որոնք արդեն 15 տարի է պահանջում էր ընդդիմությունը։ Կատարվել է գլխավոր պահանջը՝ հրապարակել քվեարկածների ցուցակները , նաեւ նկարահանումներ անել ու ուղիղ հեռարձակում կազմակերպել քվեարկության ու ձայների հաշվարկի գործընթացից։ Կխստացվեն նաեւ կեղծիքների համար նախատեսված պատիժները։ Տարածքային վարկանիշային ցուցակների ներդրումը իշխանություններին թողնում է ընտրությունների արդյունքների վրա՝ տեղերում բաժանվող ընտրակաշառքի միջոցով ազդելու հնարավորությունը։ Բայց իշխող ռեժիմը արդեն չի կարողանա արդյունքին մինչեւ 500 հազար կեղծված ձայներ հավելել։ Նվազում են նաեւ ընտրական գործընթացին բռնի միջամտելու հնարավորությունները։ Այդ ամենը դրդում է գործողությունների։ Դրա համար էլ ՀԱԿ-ը սկսում է պատրաստվել 2017-ի ընտրություններին, քանի որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում դրանք են դառնալու երկրի գլխավոր ընտրությունները»,- նշեց Լեւոն Զուրաբյանը։

Հիշեցնենք , որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում ու Վանաձորում անցած ՏԻՄ ընտրություններին նախկին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ը , որը ժամանակին երկրի խոշորագույն ընդդիմադիր ուժն էր, ջախջախիչ պարտություն է կրել , երկու քաղաքներում էլ զբաղեցնելով վերջին տեղերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ