News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

 Վենեսուելայի ընդդիմադիր կոալիցիան ու իշխող կուսակցությունը հայտարարել են հոկտեմբերի 30-ից երկխոսություն սկսելու մտադրության մասին։

Իշխող կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ իշխող կուսակցությունը ու ընդդիմությունը բազմաթիվ կողմերի միջնորդությամբ կոնսենսուսի են հասել բանակցություններ սկսելու հարցի շուրջ ու շնորհակալություն է հայտնել բոլոր միջնորդներին նրանց աջակցության համար։

 Ընդդիմադիր կոալիցիայի գլխավոր քարտուղար Խեսուս Տորեալբան էլ հայտնել է, որ ընդդիմությունը մտադիր է երկխոսություն սկսել կառավարության հետ, երկու կողմերն էլ համաձայնել են համատեղ հանձնաժողով ստեղծել։ Նա շեշտել է, որ երկխոսությունը չպետք է վերածվի կառավարության մարտավարական մանեւրի՝ ժամանակ շահելու նպատակով։ Բացի դրանից ընդդիմությունը չի հրաժարվի խաղաղ ցույցերից ու ազգային ժողովրդավարական կարգերը վերականգնելու փորձերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ