News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

 Եմենի բնակչության կեսից ավելին սովամահության շեմին է։ Երկրում պարենամթերային ապահովության իրավիճակը օրեցօր վատանում է։ Հատկապես ծանր դրության մեջ են երեխաները, որոնք ապրում են դժվարհասանելի շրջաններում։ «Սովի մասշտաբներն օրեցօր աճում են։ Մարդիկ ծախսել են իրենց բոլոր պաշարները։ Միլիոնավոր եմենցիներ չեն կարողանում գոյատեւել առանց արտաքին օգնության»,- հայտնել է Համաշխարհային պարենամթերային ծրագրի տնօրեն Մուհաննադ Հադին։

ՀՊԾ տվյալներով յոթ միլիոն եմենցիներ՝ ընդհանուր բնակչության մեկ քառորդը, ապրում է սննդամթերքի սուր պակասի պայմաններում ու եւս յոթ միլիոնը՝ իրավիճակում, որը կարելի է բնութագրել որպես պարենամթերային ճգնաժամ։ Որոշ ընտանիքների սննդակարգում միայն հաց է, այն էլ ոչ միշտ։

ՀՊԾ-ում նշում են, որ բացի միջոցների պակասից ՀՊԾ աշխատակիցները Եմենում բախվում են լուրջ խնդիրների անվտանգության ոլորտում։ Անցած շաբաթ կառավարական զորքերի ու խռովարարների միջեւ ժամանակավոր հաշտեցման շնորհիվ հումանիտար աշխատակիցներին հաջողվել է օգնություն հասցնել 150 հազար մարդու Տաիզ նահանգում։

Հիմա Եմենի մի շարք շրջաններում շարունակում են սննդամթերքի բաժանել 189 հազար մարդկանց։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ