News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Չինիբայ Թուրսունբեկովը պալատին տեղեկացրել է կոալիցիոն մեծամասնությունը ցրելու մասին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ երկուշաբթի նախագահի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել էր խորհրդարանական մեծամասնության կազմից դուրս գալու մասին: Այս մասին լրագրողներին ասել էր խմբակցության ղեկավար Իսա Օմուրկուլովը:

«Մեծամասնության կոալիցիան դադարեցնում է գոյությունը, ավելի վաղ ստորագրված կոալիցիոն համաձայնագիրը կորցնում է ուժը»,- հայտարարել է խորհրդարանի խոսնակը:

Սա նշանակում է, որ նախարարների կաբինետը պետք է հրաժարական տա: Օրենսդրության համաձայն՝ նախարարները կշարունակեն աշխատել որպես ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչեւ նոր կաբինետի ձեւավորումը:

Եռօրյա ժամկետում նախագահը պետք է նոր կոալիցիա ձեւավորելու մանդատ հանձնի խորհրդարանի կուսակցություններից մեկին, որտեղ ներկայում վեց քաղաքական ուժ կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ