News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Վիսքոնսին–Միլուոքիի համալսարանում վերստեղծել են մեղրից գարեջուրը, որը 2500 տարի առաջ խմում էին ժամանակակից Գերմանիայի տարածքում բնակվող ցեղերը, հայտնում է ScienceAlert–ը։

Հնագետները Գերմանիայում պեղումների ժամանակ հայտնաբերել են կաթսա, որը թվագրվում է մ.թ.ա. 450-400 թվականներով։ Անալիզը ցույց է տվել, որ անոթը հին բրագգատի  (գարուց, մեղրից, անանուխից, խմորիչից եւ ասպիրակից խմիչք) նստվածք էր պարունակում։ Հնագետների գնահատմամբ՝ կաթսայում մոտ 14 լիտր բրագգատ էր տեղավորվում։

Գիտնականները պարզել են խմիչքի քանակային բաղադրությունը եւ դիմել գարեջրագործներին, որպեսզի նրանք բրագգատ պատրաստեն։ Գարեջուր եփելու համար 7 ժամ է պահանջվել, իսկ խմորման գործընթացը տեւել է 2 շաբաթ։ Մեղրահամ գարեջուրը խոտաբույսերի համ ուներ եւ տարբերվում էր ժամանակակից բրագգատի համից։

Դեռեւս ապացույցներ չկան, որ հնագետները ճիշտ են վերստեղծել բաղադրատոմսը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ