News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, հունվարի 20-ին ավարտելով պետության նախագահի պաշտոնում իր ծառայությունը, կարող է վերսկսել իր աշխատանքը բարձր տեխնոլոգիաների ոլորտում, գրում է The New York Times–ը։

Պարբերականը նշում է, որ Օբամային մոտ կանգնած անձինք վերջին տարիներին մոտ 10 այցելություն են կատարել Քալիֆորնիայի բարձր տեխնոլոգիաների զարգացման կենտրոններ, որպեսզի օգնեն նրան պլանավորել ապագա քայլերը։

«Հիմա, երբ նրան նախագահի պաշտոնում 3 ամսից էլ պակաս ժամանակ է մնացել, Օբաման պլանավորում է թե ինչ է անելու Սպիտակ տունը լքելուց հետո։ Շատ հավանական է, որ նա սերտորեն կհամագործակցի Սիլիկոնե հովտի հետ»,– նշում է The New York Times–ը։

Թերթը որպես օրինակ է բերում Օբամայի հետաքրքրությունը SpaceX ընկերության Dragon տիեզերանավի նկատմամբ, որը նախագահը զննել էր Փիթսբուրգի համալսարանում։

Օբաման նաեւ պաշտպանել այն գաղափարը, որ կառավարությունն ու մասնավոր բիզնեսը պետք է համագործակցեն 2030–ին Մարս թռիչքը կազմակերպելու հարցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ