News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ոսկերիչներն աշխարհում վաղուց են հռչակվել, եւ Հայաստանը շարունակում է այդ ավանդույթները զարգացնել: Այս մասին հոկտեմբերի 26-ին Ոսկերիչների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) համաժողովի բացմանը հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ՍԻԲՋՕ-ի համաժողովին, որին աշխարհի 25 երկրից ժամանած ոսկերչության և թանկարժեք մետաղների մշակման ոլորտները ներկայացնող ավելի քան 80 պատվիրակների հետ միասին մասնակցել է ՍԻԲՋՕ-ի նախագահ Գայետանո Կավալիերին: 


Հայաստանն ու աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մեծ ավանդ են ներդրել ոսկերչության և ակնագործության զարգացման գործում, իրենց հաստատուն տեղն ունեն այս ոլորտի տարեգրության մեջ: Հայ ոսկերիչների հաջողությամբ ստեղծված գործերը, նրանց գործունեությունը տարբեր երկրներում ոլորտին բերել են զարգացում, նրանք հիմնել են ոսկերչական ձեռնարկություններ ու վաճառատներ Նյու Յորքում ու Փարիզում, Մոսկվայում և Լոնդոնում, Կոստանդնուպոլսում ու Բեյրութում, Կահիրեում և բազմաթիվ այլ վայրերում: Նրանց ձեռքով կերտվել են ոսկերչական արվեստի փայլուն նմուշներ՝ ադամանդակուռ գահեր ու թագեր, խաչեր ու շքանշաններ, շքեղ զարդանախշեր ու գավաթներ:

Այսօր Հայաստանում ոսկեգործության և ադամանդագործության զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են տարվում: Մենք այդ ճյուղը հայտարարել ենք երկրի տնտեսության գերակա, ռազմավարական ուղղություններից մեկը: Խորհրդանշական է նաև, որ Հայաստանում արդեն մի քանի տարի է, որ նշվում է «Ոսկերչի ազգային օրը»: Երևանում կա Ոսկերիչների անունով փողոց և այն բերում է այստեղ՝ «Մերիդիան» ոսկերչական տնտեսական գոտի, որի նախաձեռնողը ձեր ոլորտի եռանդուն գործիչներից մեկն է՝ իմ խորհրդականն ու նաև Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գևորգյանը: 

Արտադրական համալիր լինելուց բացի «Մերիդիանը» հսկայական ցուցահանդեսային կենտրոն է, որն արդեն 6-րդ անգամ ընդունում է «Երևան շոու» ոսկերչական միջազգային ցուցահանդեսը: Վերջինս անց է կացվում Հայաստանի Նախագահի հովանու ներքո: Դրանով մեր պետությունը ընդգծում է այն կարևորությունը, որ մենք տալիս ենք ոսկերչության զարգացմանը, այդ ոլորտում միջազգային համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, փորձի փոխշահավետ փոխանակմանը, նոր գաղափարների հղացմանը, մասնագիտական ու առևտրային հարաբերությունների հաստատմանը: Պետությունը շարունակելու է քաջալերել այս գոտու գործունեությունը:

Մենք ուրախ ենք, որ ոսկերիչների բազմազգ ընտանիքում իր ակտիվ ներգրավվածությունն ունի և իր արժանի ավանդն է ներդնում Հայ ոսկերիչների համաշխարհային ընկերությունը (Էյ-Ջեյ-Էյ):

Այժմ կուզենայի իմ խոսքը ուղղել Ոսկերիչների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՕ-ի նախագահին: 

Պարո՛ն Կավալիերի, 

Մենք բարձր ենք գնահատում Ձեր ավանդն այս ոլորտի կազմակերպման, կանոնակարգման ու զարգացման մեջ: Դրվատանքի են արժանի անձամբ Ձեր և ՍԻԲՋՕ-ի ջանքերը հայ ոսկերիչների ավանդույթների և ակնառու նվաճումների տարածման և հանրահռչակման գործում: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ ես ստորագրել եմ համապատասխան հրամանագիր, որով պարգևատրել եմ Ձեզ և հիմա հաճելի պարտականություն ունեմ այդ պարգևը Ձեզ հանձնելու։ Լիահույս եմ, որ Ձեր կազմակերպության գործունեությունն, ընդհանրապես, և համագործակցությունը հայ ոսկերիչների հետ, մասնավորապես, նոր հաջողություններ են արձանագրելու, արձանագրելու են տեսանելի ձեռքբերումներ:

Հարգելի՛ բարեկամներ,

Համաժողովին մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, մասնակիցներին՝ նշանակալի հաջողություններ, ՍԻԲՋՕ-ին՝ նորանոր նվաճումներ»,– իր ելույթում ասել է Սերժ Սարգսյանը։:

 

 

 

<p style="margin: 0px 0px 1em; padding: 0px; color: rgb(80, 87, 79); font-family: " arian="" amu",="" "arial="" "ghea="" grapalat",="" sylfaen,="" sans-serif;="" font-size:="" 14px;"="">Ելույթի ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը Համաշխարհային ոսկերչական համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերիին պարգևատրել է Երախտագիտության մեդալով՝ Հայաստանում Համաշխարհային ոսկերչական համադաշնության ծավալած գործունեության, ինչպես նաև հայ ոսկերչական ու ոսկեգործական ավանդույթներն աշխարհում արժանվույնս ներկայացնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Սամվել Ալեքսանյանի «Մոբայլ Սենթր Արթը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Ամենաշատ