News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Անկարան ակնկալում է, որ «Թուրքական հոսք» գազատարի շինարարական աշխատանքները կմեկնարկեն 2017 թվականի առաջին ամիսներին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը:

««Թուրքական հոսքը» կարեւոր նախագիծ է մեր էներգետիկ քաղաքականության համար: 2019 թվականին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պայմանագիրը (գազի տարանցման) ավարտվում է, եւ Ռուսաստանը նոր նախագիծ է սկսել: Գազի մատակարարումը տարբերակելու տեսանկյունից նախագիծը դրական ազդեցություն կունենա մեր էներգետիկ քաղաքականության վրա: Ակնկալում ենք, որ գազատարի շինարարությունը կմեկնարկի 2017 թվականին: Մենք այն ծրագրվածին համապատասխան՝ 2019 թվականին ավարտելուն ուղղված որեւէ խոչընդոտ չենք տեսնում»,- Anadolu գործակալությանը տված հարցազրույցում ասել է նախարարը:

Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանն ու Թուրքիան «Թուրքական հոսք» նախագծի շուրջ միջկառավարական համաձայնագիր ստորագրեցին: Փաստաթուղթը ենթադրում է Սեւ ծովի հատակով գազատարի երկու ճյուղի կառուցում՝ յուրաքանչյուրը 15.75 մլրդ խ.մ. հզորությամբ: Ըստ համաձայնագրի՝ շինարարությունը պետք է ավարտվի 2019 թվականի դեկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ