News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Դատապարտյալները մեզնից վատը չեն, դեռ հարց է, թե ով ավելի շատ մեղք ունի՝ մե՞նք, որ ապրում ենք այստեղ, թե՞ նրանք: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում «Զբաղվածության մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ նշել է ԱԺ փոխնախագահ Էդրուադ Շարմազանովը՝ անդրադառնալով այն դրույթին, որով առաջարկվում է դատապարտյալների համար կրթական դասընթացներ անցկացնել՝ ազատ արձակվելուց դեռեւս 6 ամիս առաջ:

«Կա մի պարզ հարց՝ այս օրենսդրական նախաձեռնությունը դրակա՞ն է դատապարտյալների համար, թե ոչ: Այո, դրական է: Բացատրեմ՝ ինչու. մեր հասարակության խնդիրը ո՞րն է: Խնդիրն այն չէ, որ մարդիկ դատապարտվեն, գնան հանցագործ աշխարհին ավելի նվիրված վերադառնան հասարակություն: Նրանք պետք է այդ վայրում ուղղվեն եւ վերադառնան որպես հանրության ամբողջական, առողջ անդամներ: Այս օրենսդրական նախաձեռնությունը լուծում է այդ խնդիրը»,- նշեց Շարմազանովը՝ հավելելով. «Մենք հնարավորություն ենք տալիս մեր քաղաքացիներին ստանալ կրթություն, ձեռք բերել մասնագիտություն, որպեսզի ազատության մեջ օգտակար լինեն իրենց, իրենց ընտանիքին եւ հասարակությանը»,-հայտարարեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահը կարծիք հայտնեց, որ պետք է զերծ մնալ այն հնացած մտածելակերպից, որ դատապարտյալները հասարակության լիարժեք անդամներ չեն. «Առհասարակ, դատավորը վերեւն է… մենք գնահատական չտանք, թե ով է մեղավոր, ով ոչ, ով է ավելի շատ մեղք գործել՝ մե՞նք, որ ապրում ենք այստեղ, թե՞ նրանք, որոնք կյանքի բերումով գտնվում են կալանավայրերում: Դրա համար պետք է հնարավորություն ստեղծենք, որ մեր երկրի այդ քաղաքացիները լիարժեքորեն ստանան մասնագիտություն եւ ինտեգրվեն հասարակությանը»:

Անդրադառնալով մտահոգությանը, որ այս օրենսդրական փոփխությունն այդպես էլ կմնա թղթի վրա, Շարմազանովը, համաձայնեց դրա հետ, սակայն հավելեց. «Մեր խնդիրը պիտի լինի օրենսդրական հնարավորությունը տալը, որպեսզի գործադիրը կարողանա ավելի արդյունավետ աշխատել: Այս նախաձեռնությունը նման հնարավորություն տալիս է:

«Մի դատիր, որ չդատվես, մենք այստեղ դատավորներ ու դատախազներ չենք: Դատապարտյալները մեզնից վատը չեն, էդ հլա հարց է, թե ով ավելի շատ մեղք ունի»:

Տպել
Ամենաշատ