News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Հառիճ գյուղում հոկտեմբերի 24-ին համագյուղացու կողմից դանակահարված 60-ամյա Վարշամ Հարությունյանի առողջական վիճակն արդեն բավարար է, նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին Գյումրիի բժշկական կենտրոնից՝ նշելով, որ տղամարդն արդեն կարողանում է ինքնուրույն սնվել, խոսել եւ տեղաշարժվել:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ 60-ամյա տղամարդուն դանակահերլու կասկածանքով ձերբակալվել է նրա համագյուղացին: NEWS.am-ին Հառիճի գյուղապետ Ռոլանդ Նազարեթյանը պատմել էր, որ դանակահարությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ի առավոտյան՝ գյուղի փողոցներից մեկում, երբ տուժողը մի քանի համագյուղացիների հետ փողոցում կանգնած խոսելիս է եղել: Գյուղապետի խոսքով՝ Մանուկ Մանուկյանը տուժող Վարշամ Հարությունյանին մի կողմ է կանչել եւ միանգամից դանակով հարվածել, որից հետո տղամարդուն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: Ռոլանդ Նազարեթյանը նշել էր, որ դեպքի նախորդ օրը նրանք մասնակցել են հուղարկավորության, որի ժամանակ լեզվակռիվ են ունեցել, որից հետո էլ Մանուկը դանակով, մտադրված եկել եւ դանակահարել է համագյուղացուն:

Նշենք, որ եւ համագյուղացուն դանակահարելու մեջ կասկածվողը, եւ տուժողն ապրում են սոցիալապես ծանր պայմաններում, նրանք երկուսն էլ մշտական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ:

Ավելի վաղ  NEWS.am-ին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնել էին, որ դանակահարված տղամարդը Արթիկ բժշկական կենտրոնից Գյումրիի հիվանդանոց  է տեղափոխվել 11:4 0սահմանում՝ որովայնի ծակած-կտրած վերքերով, լյարդի վնասվածքով: Տղամարդուն վիրահատել են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ