News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Այս տարեվերջին բյուջեի թերակատարումը կկազմի մոտ 60 մլրդ դրամ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում լրագրողներին ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Տարվա ինն ամիսների կտրվածքով, պաշտոնական թվերով, բյուջեի թերակատարումն արդեն կազմել է 40 մլրդ դրամ, այսինքն՝ նախատեսված ցուցանիշի համեմատ այդքանով պակաս հարկեր են հավաքվել»,-ասաց նա:

Վարդան Արամյանը նշեց, որ օբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ այս տարի փաստացի թերկատարում ունենք:

«Մենք այս տարվա համար պլանավորել ենք 1 տրիլիոն 129 մլդ դրամ հարկային եկամուտներ, որը ճշգրտված բյուջեով դարձել է 1 տրիլիոն 159 մլրդ: Դա ՀՆԱ-ի մեջ 20.7 տոկոս հարկեր-ՀՆԱ հարաբերակցություն է պարունակում: Բայց պետք է մենք ճշմարտությունն ասենք, որ մենք ծրագրել էինք, որ տարվա ավարտին կունենանք 4 տոկոս ՀՆԱ-ի դեֆլյատոր, բայց ամենայն հավանակությամբ կունենանք դեֆլյատորի  գրեթե զրոյական գնային մակարդակ: Դա նշանակում է, որ մենք ծրագրված անվանական ՀՆԱ-ից շուրջ 300 մլրդ դրամ ցածր ՀՆԱ կունենանք: Իսկ 300 մլրդ-ը եթե բազմապատկենք 20.7 տոկոսով, միայն շուրջ 60 մլրդ մենք ունենանալու ենք այստեղ թերակատարում: Բնականաբար, չենք կարող այնպես անել, որ ամեն գնով հարկերը հավաքենք, որովհետև ամեն գնով հարկեր հավաքելը ոչ այլ ինչ է, քան տնտեսվարողների համար կյանքը բարդացնել: Դա ոչ այլ ինչ է, քան տնտեսվարող սուբյեկտները չեն ստեղծել նման եկամուտ, և դու փորձում ես գերավճարների միջոցով այդ գումարները հավաքես: Դա պայթյունավտանգ է ՀՀ տնտեսության համար»,- ասաց Վարդան Արամյանը:

Նա նշեց, որ վերջին երկու տարիներին մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող շոկեր: Մեկը դրսևորվել է միջազգային շուկաներում հումքային ապրանքների գների նվազման տեսքով, երկրորդը Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառված պատժամիջոցներն են, որի պայմաններում, ըստ նախարարի, Հայաստանում ներդրումներն ու մասնավոր տրանսֆերտների հոսքը էապես նվազել են:Հետևաբար, պետք է նոր միջոցներ ներարկվեն տնտեսություն, իսկ դա տեղի է ունենալու պարտքի միջոցով:

«Իսկ դա նշանակում է, որ մենք այս տարի համեմատաբար ավելի բարձր դեֆիցիտ կունենանք, մենք տարվա կտրվածքով կանխատեսում ենք, որ դեֆիցիտը կկազմի 5 տոկոսից բարձր՝ ծրագրված 2.8 տոկոսի փոխարեն»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է ՀՆԱ-արտաքին պարտք 50 տոկոսից ավելի ցուցանիշ ունենալուն և հարցին, թե արդյոք դա վտանգ չէ տնտեսության համար, նախարարը պատասխանեց, որ հաջորդ տարվա համար ավելի պահպանողական բյուջե է կազմել կառավարությունը, որը ենթադրում է 2.8 տոկսանոց պակասուրդ: Իսկ պարտքի 50  տոկոսից ավելի ցուցանիշը, նրա խոսքով, մտահոգիչ չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
«Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ» մուտքն օտարերկրյա...
«Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով նախատեսվում է 2.72 մլն եվրոյի նոր տրանշ
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25–ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի...
Գումար հատկացվեց «Ալպյան» մարգագետիններ տանող 60 կմ գրունտային ճանապարհների կառուցման համար
Նշված մարզերում գրունտային ճանապարհների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով, մասնավորապես՝ Գեղարքունիքի, Լոռու...
ՀՀ 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը կներկայացվի Ազգային ժողով
Ըստ նախագծի՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 25-ին, կազմել է...
Ամենաշատ