News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կատուն, որը բարձրացել էր իր տիրոջ ավտոֆուրգոնի վրա, բարեհաջող կերպով Ուիլթշիր կոմսությունից Սոմերսեթ է ճամփորդել, հայտնում է BBC–ն։

   Մեթ Հայնը իր կատվին մեքենայի վրա հայտնաբերել է, երբ արդեն 72 կմ ճանապարհ էր անցել ՝ իր տնից մինչեւ աշխատավայր։ Սկզբում նա ինչ- որ մլավոց է լսել։ Կանգնեցրել է մեքենան ու հայտնաբերել, որ մեքենայի բեռնախցիկի վրա իր կատուն է նստած։ «Ֆլոն բավականին փոքր կատու է, բայց ըստ երեւույթին ամուր ճանկեր ունի, եթե կարողացել է այդքան երկար ժամանակ իրեն պահել մեքենայի բեռնախցի վրա»,- ասել է Մեթթը։

Բայցեւայնպես հետադարձ ճանապարհին Մեթ Հայնը կատվին իր կողքին էր նստեցրել։ Հիմա ՄԵթի խոսքով ինքն ամեն առավոտ մեքենան վարելուց առաջ անպայման կստուգի այն, չնայած վստահ է, որ այդ «դասից» հետո կատուն այլեւս չի ցանկանա կրկնել նման ճամփորդություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ