News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 26-ին 5 խմբակցություններ՝ ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ, ՀԱԿ, ԲՀԿ, ստորագրեցին ՄԱԿ-ի զարգացման ծրագրին ուղղված նամակը` խնդրելով, որ ՄԱԿ-ն իր փորձառությունը, դերակատարումն ունենա Ընտրական օրենսգրքի հետ կապված քաղաքական ուժերի համաձայնագրով նախատեսվող տեսախցիկների տեղադրմանը:

Նամակի ստորագրումից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ ՄԱԿ-ն ընտրության օրը նախագծի իրագործման այլ բաղադրիչներում իր փորձառությունը պետք է բերի: Նա նշեց, որ տեսասարքերի միջոցով տեսագրվելու եւ առցանց հեռարձակում է իրականացվելու բոլոր ընտրատեղամասերից:

«Գլխավոր նպատակն այն է, որ լինի հանրային վերահսկողություն օրինականության նկատմամբ եւ բացառվեն խախտումները` ապօրինի քվերակություններ, բռնություններ, քվեաթերթիկների հետ մանիպուլյացիաներ եւ այլն»,- ասաց Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ ոչ ոք քրեական օրենսգիրքը ուղիղ եթերում խախտելու ցանկություն չի ունենա:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ծրագրի ֆինանսավորումը ԵՄ կողմից է` 2 մլն եվրո. «ՄԱԿ-ը` որպես բոլոր քաղաքական ուժերի կողմից առավել վստահություն ունեցող կառույց, ինքը իրականացնի տեսանկարահանման ողջ գրոծընթացը, որպեսզի այն չլինի իշխանության, ընդդիմության կամ որեւէ քաղաքական ուժի կազմակերպման խնդիրը` հետագայում շահարկումներից խուսափելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի...
Սևբերետավորները ճանապարհի երկայնքով շարք են կազմել՝ թույլ չտալով տավուշեցիներին դուրս գալ փողոց
Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր...
Ոտքի, քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի...
Քաղաքացիները փակել են Երեւան–Թբիլիսի ճանապարհը Լոռու Վահագնաձոր գյուղում
Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր...
Պարեկներն այսօր կրկին երկկողմանի փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը (ֆոտո)
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Ամենաշատ