News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում խոսել է Ֆինանսների նախարարության այն ուսումնական կենտրոնի մասին, որը գտնվում է Երեւանում, ոչ թե «Դիլիջան» ուսումնական կենտրոնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է նախարարի մամուլի քարտուղար Լուսինե Մկրտչյանը:

«Լրագրողների հարցադրմանը ՊՈԱԿ-ների վերաբերյալ ի պատասխան նախարարը նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոնը, որը գտնվում է ոչ թե Դիլիջանում, այլ Երեւանի Ուլնեցի փողոցում: Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, այն եղել է Ֆինանսների նախարարության ենթակայության ներքո միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել Ֆինանսների նախարարությանը: Հետագայում կառույցների տարանջատման արդյունքում Դիլիջանի ուսումնական կենտրոնը 2016թ. մարտի 17-ի Կառավարության 329-Ն որոշմամբ, ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ վերադարձվել է»,- ասաց Լուսինե Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ խորհրդարանում լրագրողները հետաքրքրվել էին Ֆինանսների նախարարության այն ուսումնական կենտրոնով, որի մասին այդքան խոսվեց: Նախարարը մասնավորապես ասել էր. «Ինչ վերաբերում է կենտրոնին, ասեմ, որ դա ՊՈԱԿ է, որը կամ լուծարվում է, կամ վերաիմաստավորվում է, վաճառքի չի հանվում: Ես կարծում եմ, որ մենք գնալու ենք այն ճանապարհով, որ լուծարենք, որովհետեւ մենք ունենք խնդիր, որ ուսումնական հաստատությունները քիչ են աշխատում պետության հետ: Դա նրանից է, որ  մենք ստեղծում ենք կառույցներ, որոնք արդյունավետ չեն աշխատում պետության հետ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Մհեր Գրիգորյանը և ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է նաև Երևանում ՎԶԵԲ տարեկան հանդիպման և գործարար համաժողովի բարձր մակարդակով կազմակերպումը...
Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին
Ես առաջարկում եմ միմյանց չկապել ավտոմեքենայի օտարումը, տեխզննում…
Մարդն ուզում է տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, մինչև պարտքդ չփակես տեխզննություն չես անցնի. Թունյան
Սկզբունքի հարց է, բալանսավորված մոտեցում պետք է գտնել համայնքի…
Ամենաշատ