News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Սանկտ-Պետերբուրգում դատարանը «մեղմ դատավճիռ» է կայացել Ադրբեջանի մի քաղաքացու նկատմամբ, ով պատվիրել էր իր զարմիկի սպանությունը: Չար քեռին փորձել էր խճճել քննությանը կեղծ վարկածով, թե ազգականին սպանել են սքինհեդները:

Ադրբեջանի 43-ամյա քաղաքացի Զահիր Մուստաֆաեւը մեղավոր է ճանաչվել եւ երկու տարվա պայմանական ազատազրկման դատապարտվել: Նման մեղմ դատավճիռը պայմանավորված է անկեղծ զղջմամբ եւ այն հանգամանքով, որ հանցագործն ակտիվորեն համագործակցել է քննության հետ:

Ըստ Պետերբուրգի իրավապահների, վարձու մարդասպանը պետք է բեյսբոլի մահակով ծեծեր նրա քրոջ որդուն, որի հետ քեռին վատ հարաբերություններ ուներ: Զարմիկը մի անգամ նեղացրել էր քեռուն քեֆի ժամանակ:

Չար քեռին ոչ միայն մտածել, այլեւ մի ամբողջ թատրոն էր խաղացել՝ քննությանը խճճելու համար: Դեպքի վայրում իրավապահները պետք է հայտնաբերեին երկու խաղաթուղթ, որոնք երիտասարդական սլենգով նշանակում էին Heil Hitler: Այդ դիմակահանդեսի համար պատվիրատուն մարդասպանին պետք է վճարեր 2 հազար դոլար: Սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել, քանի որ մարդասպանը վախեցել էր եւ անձամբ ներկայանալով ոստիկանություն, պատմել ամեն ինչ: 2009թ. հուլիսի 2-ին պատվիրատուին ձերբակալել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ