News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսը 2017-ի ընտրություններին ընդառաջ պատրաստվում է համագործակցել այն քաղաքական ուժի հետ, որը կմտնի իշխանափոխության գործընթացի մեջ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

«Եթե որեւէ քաղաքական ուժ ունի այդ անկեղծ մտադրությունը, մենք այդ ուժի հետ համագործակցելու ենք»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Թե որքանով է հավանական, որ ՀԱԿ-ն այս անգամ կհամագործակցի  ԲՀԿ-ի հետ, Լեւոն Զուրաբյանը հիշեցրել է  երկու ուժերի համագործակցության նախկին ձեւաչափը։

«Մեր մոտեցումը շատ պարզ է, բավականին երկար ժամանակ համագործակցեցինք ԲՀԿ-ի հետ, եռյակի համագործակցությունը շատ լավ հիշում եք, այն հիմնվում էր մեր այն համոզվածության վրա, որ կոնկրետ այդ ժամանակահատվածում ԲՀԿ-ն իր առջեւ իրական նպատակ էր դրել։ Իշխանափոխության նպատակ էր դրել եւ անջատվել էր կոալիցիայից եւ, ըստ էության, անցել էր ընդդիմության դաշտ։ Ուներ անկեղծ մտադրություններ՝ գնալ իշխանափոխության։ Թե կոնկրետ այս անգամ ԲՀԿ-ի հետ հնարավոր է, թե չէ, դա այլ հարց է։ Միայն մեկ դեպքում․ եթե մենք տեսնենք, որ այդ քաղաքական ուժը նորից մտնում է իշխանափոխության գործընթացի մեջ։ Իսկ Ծառուկյանը թե ինչ սցենարներով է վերադառնում, ես չեմ կարող ասել»,-ասաց Զուրաբյանը։

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը  հայտարարել էր, որ 2017-ին ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դրել ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանություն ձևավորել եւ ժողովրդավարության հաստատել:

Այս հայտարարությանն ի պատասխան ԲՀԿ ղեկավարը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ այն քաղաքական ուժերը, որոնք առաջարկում են կոնսոլիդացիա, տեսնում եմ մտավախություն, որ առանձին չունեն նվազագույն շեմը հաղթահարելու ռեսուրս եւ իրենց պետք է առավել կայուն ռեսուրս ունեցող քաղաքական  ոչ իշխանական ուժերի հետ միավորվելով ապահովել իրենց մի քանի թեկնածուի խորհրդարան մտնելու հարցը, ինչն ազնիվ օրակարգ չէ։ Նաիրա Զոհրաբյանը նշել էր, որ համախմբման հարցում բեկում կարող է մտցնել Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքկանություն։ Ծառուկյանն էլ երեկ արդեն հայտարարեց քաղաքական էջը բացելու իր մտադրության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ