News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի յուրաքանչյուր երրորդ բնակիչը վախենում է, որ Ռուսաստանի հետ պատերազմ կսկսվի։ Գերմանական Frankfurter Allgemeine թերթի փոխանցմամբ նման տվյալներ են ստացվել այն հարցման արդյունքում, որն անցկացրել է Forsa հետազոտական ինստիտուտը։ Հարցման մասնակիցների մնացած 64 տոկոսը հայտնել է, որ չի վախենում ՌԴ հետ պատերազմից։

Նաեւ հարցումը ցույց է տվել, որ գերմանացիների 41 տոկոսը համարում է, որ արեւմտյան երկրների ու Ռուսաստանի հարաբերություններում «ամեն ինչ վատ» է, 51 տոկոսը համարում է, որ դրանք «այդքան էլ լավ վիճակում չեն», եւ միայն 6 տոկոսն է դրանք անվանել «լավ»։

Գերմանիայի քաղաքացիների 84 տոկոսը նաեւ ճիշտ է համարում այն, որ կանցլեր Անգելա Մերկելը շարունակում է երկխոսությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Դա անիմաստ է համարում միայն 14 տոկոսը։

Մինչդեռ պատերազմի կապակցությամբ վախերը սնում են թե՛ ՆԱՏՕ-ի, թե՛ Ռուսաստանի ռազմական ծրագրերը։ Մասնավորապես Բրյուսելում օրերս անցել է ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղակայումը։ Պարբերականը հիշեցնում է, որ ապագայում Լեհաստանում, Էստոնիայում, Լատվիայում ու Լիտվայում կտեղակայվեն ՆԱՏՕ մի քանի հազար զինծառայողներ։ Այդ ծրագրերը ՆԱՏՕ-ի պատասխանն էին արեւելաեվրոպական պետությունների մտավախություններին, որ «իրենք կարող են հայտնվել Կրեմլի տեսադաշտում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ