News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վերջին տասնամյակում Բոլիվիայի սառույցները 40 տոկոսով կրճատվել են, նշում է Մանչեսթերի համալսարանի ֆիզիկական աշխարհագրության կաֆեդրայի դասախոս Սայմոն Կուկը։ Նրա խոսքով սառույցների հալչումից առաջացած լճերը կարող են լուրջ ջրհեղեղի պատճառ դառնալ, գրում է The Independent պարբերականը։

Բրիտանացի գիտնականները ու նրանց բոլիվիական գործընկերները շեշտում են, որ չնայած Բոլիվիան արեւադարձային գոտում է գտնվում, Անդերը, որոնք գագաթները գերազանցում են 6000 մետրը, Հարավային ու Կենտրոնական Ասիայի սահմաններից դուրս ամենաբարձր սարերն են ։ Դրա համար էլ համաշխարհային արեւադարձային սառույցների 20 տոկոսը հենց այս սարերում է գտնվում։

Բոլիվիայում սառույցների հալչման գործընթացը անվանում են դանդաղ ներգործության ռումբ։ Գիտնականները նշում են, որ կա 25 վտանգավոր լիճ, որոնք սառույցների ակտիվ հալչելու դեպքում առաջինը կտուժեն՝ դառնալով զանգվածային ջրհեղեղների պատճառ։

Գիտնականներին հատկապես հուզում է Glaciar լիճը, որի երկարությունը վերջերս հասել է գրեթե 1 կմ-ի։ Բարեբախտաբար դեպքերի նման լճերը մեծամասամբ քիչ բնակեցված տարածքներում են։ Բայց դա իհարկե չի մխիթարում նրանց, ովքեր այդ տարածքներում են ապրում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ