News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ընկերությունը հայտնել է մեկ տարվա ընթացքում աշխատակազմը 9 տոկոսով կրճատելու մտադրության մասի՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, հայտնում է BBC –ն։

Twitter-ի գլխավոր տնօրեն Ջեք Դորսիի խոսքով, ընկերությունը կենտրոնանալու է ընկերության հիմնական ստորաբաժանումների զարգացման վրա։

Աշխատակիցների կրճատման ծրագրերի մասին ընկերությունը հայտնել էր այս տարվա երրորդ եռամսյակում ֆինանսական հաշվետվության հրապարակման հետ միաժամանակ։ Ըստ հաշվետվության՝ ընկերության եռամսյակային շահույթը 8 տոկոսով աճել է ՝ հասնելով 616 մլն դոլարի։ Ընկերության կորուստը վերջին երեք ամիսներին կրճատվել է 22 տոկոսով՝ հասնելով 103 դոլարի։

Վերջերս Twitter-ը ստիպված է մրցակցել այլ սոցցանցերի ու մեսենջերների ՝ առաջին հերթին Facebook, Instagram եւ Snapchat–ի հետ։

2016-ի հունվարին արձանագրվել է ամսական թվիթների ռեկորդային ցածր քանակություն՝ 300 մլն, ինչը կրկնակի քիչ է 2014-ի օգոստոսին գրանցված 661 մլն թվիթ առավելագույն ցուցանիշից։

Այդուհանդերձ երրորդ եռամսյակի արդյունքներով ակտիվ օգտատերերի բազան աճել է 3 տոկոսով, կազմելով 317 մլն։

Անցած տարի ընկերությունը կրճատել էր աշխատակիցների 8 տոկոսը, այն ժամանակ սկսված խնդիրների պատճառով ընկերության համահիմնադիր Ջեք Դորսին էր զբաղեցրել գլխավոր տնօրենի պաշտոնը, որպեսզի անձամբ ղեկավարի ընկերությունը այդ բարդ ժամանակաշրջանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ