News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Շվեյցարիան մոտ է հայ ժողովրդին, ինչպես Ֆրանսիայում ֆրանսիացիները մոտ են կանգնած հայ ժողովրդին: Եվ երբ երկրները մոտ են կանգնած ժողովրդին, մեքենաբար նրանք զգում են նաեւ կապվածություն երկրի նկատմամբ: Ամեն անգամ, երբ քաղաքական գործիչներ են եկել Ֆրանսիա կամ Շվեյցարիա նրանց վարքագիծն ու պահվածքը եղել է միշտ հիասքանչ: Նրանք ջերմ են, բաց են, հումորի զգացում ունեն, իսկ սա շատ մեծ նշանակություն ունի վարքագծի տեսակետից: Այս մասին ասել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը «Արմեդիա»-ին տված հարցազրույցում: Ըստ Ազնավուրի՝ այս կարծիքը ճշմարիտ է հայկական երեք նախագահների դեպքում էլ: «Բոլոր դեպքերում հայերն այն ժողովուրդն են, ում Ֆրանսիայում անվանում են «օրինակելի սփյուռք»: Այստեղ ավելի մոտ են հայերին, քան թուրքերին»,- նշել է նա:

Հարցին, թե բարեկամական ջերմ հարաբերությունները ժողովուրդների միջեւ ինչպե՞ս են արտահայտվում իրական քաղաքականության մեջ, շանսոնյեն պատասխանել է. «Հիանալիորեն, առանց որեւէ խնդրի: Չպետք է մոռանանք, որ «հայ», «հայազգի մարդ» բառերն ինձ հետ են ասոցացվում եւ այստեղ պոպուլյար են դարձել տարիներ առաջ` մոտ 60 տարուց ավելի: Ասում են` «այդ Դուք էլ եք հա՞յ, Ազնավուրի պես»: Սա մեքենաբար է գալիս մարդկանց մտքին»:

Գնահատելով հայ-շվեյցարական համագործակցությունը՝ Ազնավուրը դրանք հիանալի է որակել: «Ես տպավորություն ունեմ, որ դեռ ավելի պետք է լավանա: Շվեյցարիան այն երկրների թվին է պատկանում, որոնք բավականին շուտ ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը: Այլ երկրներում այս գործընթացն առավել երկար ճանապարհ անցավ: Այստեղ 2003-ին դա տեղի ունեցավ: Պետք է ասել, որ պարոն Ժակ Շիրակի ավանդը եւս մեծ է այդ հարցում, նա մեծ հեղինակություն է վայելում նաեւ իր երկրի սահմաններից դուրս, ուստի այդ հարցում հետեւեցին նրա օրինակին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայի Սենատի հանձնաժողովի անդամ Ռոնան Լը Գլյոն այցելել է Ծիծեռնակաբերդ
Նա հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Փոխտնօրենի կողմից...
Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան կմասնակցի Գազայի ցեղասպանության գործին
Անկարան շուտով կավարտի իրավական...
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Ամենաշատ