News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 28-ին ամեն տարի նշվում է Անիմացիայի միջազգային օրը, որը հիմնվել է Անիմացիոն կինոյի միջազգային ասոցացիայի ֆրանսիական բաժանմունքի (ASIFA) նախաձեռնությամբ 2002-ին՝ առաջին անիմացիոն տեխնոլոգիայի հրապարակային ներկայացման 110-րդ տարեդարձի կապակցությամբ։

Այս նշանավոր օրը ՝ 1892-ի հոկտեմբերի 28-ին, Փարիզում նկարիչ ու գյուտարար Էմիլ Ռեյնոն հանդիսատեսին ներկայացրել էր նոր՝ մինչ այդ անհայտ տեսարան՝ «օպտիկական թատրոն»։

Տաղանդավոր գյուտարարն առաջին անգամ հրապարակավ ներկայացրել էր իր պրակսինոսկոպ սարքը, որը ցույց էր տալիս շարժվող նկարներ։ Հիմա մենք այդ իրադարձությունը կանվանեինք ժամանակակից մուլտֆիլմերի նախակերպարի ծնունդ, ու հենց այդ օրն է հիմա համարվում անիմացիոն կինոյի դարաշրջանի սկիզբը։ Շատ երկրներում տոնական իրադարձությունները սկսվում են հոկտեմբերի 28-ից մի քանի օր առաջ։

Անիմացիայի միջազգային տոնի նախօրեին անիմացիոն կինոյի բոլոր մասնագետներն ու սիրահարները պատմում են իրենց նոր ծրագրերի մասին ու կազմակերպում պրեմիերաներ հանդիսատեսի համար, որը մի ամբողջ տարի սպասում է այդ իրադարձությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ