News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել է երկրում 40 տոկոսով բարձրացնել նվազագույն աշխատավարձը այն բանից հետո, երբ ընդդիմությունը հոկտեմբերի 28-ին համընդհանուր գործադուլ սկսելու կոչ է արել։ Այսպիսով երկրում նվազագույն աշխատավարձը կկազմի 90․9 հազար բոլիվար (մոտ 138 դոլար ), հայտնում է BBC–ն։

Մադուրոն նաեւ հայտնել է, որ բոլոր ընկերությունները, որոնք կդադարեցնեն իրենց աշխատանքը գործադուլի օրը ՝ այսինքն հոկտեմբերի 28-ին, կենթարկվեն կառավարական ստուգումների։ Հոկտեմբերի 27-ին Մադուրոյի մի քանի հարյուր կողմնակիցներ հավաքվել էին Վենեսուելայի կոնգրեսի շենքի մոտ, որտեղ օրենսդիրները քննարկում էին նախագահական պաշտոնից Մադուրոյին հեռացնելու հնարավորությունները։

Նախօրեին բողոքի բազմաթիվ ցույցերը նորից վերածվել էին ցուցարարների ու ոստիկանների միջեւ բախումների, մասնավորապես Վենեսուելայի արեւմտյան Սան Քրիստոբել ու Մարակայբո քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ