Մեքսիկայում հանցագործների խումբը Չիուաուա քաղաքի հյուրանոցներից մեկում հաշվեհարդար են կազմակերպել: Նրանց զոհ է դարձել 7 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով La Jornada պարբերականը:
Հարձակվողներին ձերբակալել չի հաջողվել, դեպքի վայրում ապացույցներ են հավաքում: Զոհերի ինքնության կամ հանցագործության հնարավոր շարժառիթների մասին ոչինչ չի հաղորդվում:
Վերջին շրջանում Չիուաուա նահանգում կանխամտածված սպանությունների թվի աճ է նկատվում: Մայիսի կեսերին նահանգի խոշորագույն՝ Սյուդադ-Խուարես քաղաքում հանցագործները հարձակվել էին գեղեցկության սրահի վրա՝ սպանելով 5 եւ վիրավորելով 2 մարդում:
ԱՄՆ-ի հետ սահմանին գտնվող Սյուդադ-Խուարեսը 2008-2010 թվականներին աշխարհի ամենավտանգավոր քաղաքն էր համարվում: Նարկոկարտելների միջեւ կոնֆլիկտի պատճառով այստեղ ամսական ավելի քան 600 մարդ էր սպանվում: