News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Քառօրյա պատերազմում վիրավորված ժամկետային զինծառայող Ավետիս Զարգարյանն արդեն պետք է Հնդկաստանում լիներ՝ վերականգնողական բուժում ստանալու, սակայն Պաշտպանության նախարարության համապատասխան վարչությունը մեկ ամսից ավելի չի կարողանում ինքնաթիռի հարց լուծել:

Ավետիս Զարգարյանի բուժման ծախսերը պետք է հոգա «Հայկական վիրավոր հերոսների հիմնադրամ» կազմակերպությունը, թեեւ Կառավարությունը դեռ ապրիլին որոշում կայացրեց՝ այն զինծառայողները, որոնց հետագա բուժումն այլեւս հնարավոր չէ Հայաստանում կազմակերպել, պետության միջոցներով արտերկրում բուժում կստանան: Ինչպես միշտ որոշումը կայացվեց եւ անմիջապես մոռացվեց: Ավելի քան 6 ամիս է անցել քառօրյա պատերազմից, սակայն ոչ մեկի բուժումն արտասահմանում այդպես էլ չկազմակերպվեց: Սեպտեմբերին միայն Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ Թալիշում ծանր վիրավորում ստացած Ավետիս Զարգարյանը հետագա բուժումը կշարունակի Հնդկաստանի «Արտեմիս» բժշկական կենտրոնում, իհարկե բարեգործական հիմնադրամի միջոցներով: Ըստ ծնողներին տրամադրած տեղեկատվության՝ մնացել են միայն տեխնիկական հարցեր, այն է՝ ինչպես տեղափոխել Ավետիսին Հնդկաստան: Ու այսպես, նախարարությունը 1,5 ամիս է՝ փնտրում է օդանավ, որով կարող է վիրավոր զինծառայողին տեղափոխել, սակայն... չի գտնում:

Նշենք, որ Ավետիսի կոկորդի խողովակն օրերս հեռացրել են, նա առաջիկայում նաեւ ծնոտի վիրահատության կենթարկվի, թեեւ նախապես որոշվել էր, որ եթե Հնդկաստան մեկնի, այնտեղ էլ կվիրահատվի:

Հիշեցնենք, որ Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, Ավետիսի վիրավորվելու մասին իմանալուց հետո: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրը դեռ աշխատանքի չի գտել: Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ցավում եմ, որ հողը, որի համար տղաները իրենց կյանքը տվեցին, այլևս չկա. քառօրյա պատերազմում զոհված զինվորի մայր
Նրա խոսքով, հնարավոր է, որ կան տղաներ, որոնք այդքան ճանաչված չեն, սակայն դա էական չէ, Ադամի կերպարում ամբողջացվում են բոլոր հերոսները՝ ամեն մեկն իր...
Այդ օրերին Արցախում էի և ադրբեջանական վայրագությունների ականատեսն եմ եղել․ Թաթոյանը՝ քառօրյայի մասին (վիդեո)
Ադրբեջանը միշտ է ցույց տվել, որ երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով, այդ իշխանությունը կառուցված է հայերի նկատմամբ ատելության...
Շիրակի մարզպետը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան քառօրյայի, Արցախյան պատերազմների զոհերի հիշատակին
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ մարզպետի...
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է
Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական...
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
Ամենաշատ