News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ծածկարան մուտք գործելիս ժամկետային զինծառայող Գառնիկ Ավետիսյանին մահացու վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Հայկ Հարությունյանը դատապարտվեց 1 տարվա ազատազրկման:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ժամկետային զինծառայող Հայկ Հարությունյանն այս տարվա ապրիլի 11-ին ժամը 15:35-ի սահմաններում, Զիլ-131 մակնիշի ավտոմեքենայի անվադողերը լիցքավորելու նպատակով իրեն ամրակցված մեքենայով ծածկարան մուտք գործելիս մահացու վրաերթի է ենթարկել ավտոմեքենայի առջեւ կանգնած Գառնիկ Ավետիսյանին:

Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: ՝

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով, քանի որ նման միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալը: Վերջինս հայտարարել է, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է դրա հետ: Դատարանը վճռել է 1 տարվա ազատազրկման դատապարտել ժամկետային զինծառայողին:

Պաշտպանական կողմը, սակայն, վճռի հետ համաձայն չէ եւ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ պահանջելով Հարությունյանի նկատմամբ նշանակված պատիժը չկիրառել՝ նշանակելով փորձաշրջան: Առաջին նիստը Վերաքննիչում նշանակված է նոյեմբերի 8-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ