News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեկուկես տարեկան հայուհու կյանքն ամեն վայրկյան վտանգված է, որովհետեւ նա տառապում է հազվադեպ հանդիպող անոմալիայով։ Վիրսավիա Մխիթարյանցի սիրտը գտնվում է ոչ թե մարմնի ներսում, այլ տեղադրված է կրծքի մակերեսին։ Սիրտը պաշտպանված չէ կրծոսկրով, այլ գտնվում է մաշկի բարակ պարկում։ Մի փոքր անզգուշություն, եւ հնարավոր է՝ փոքրիկը մահանա։

NEWS.am-ի թղթակիցը խոսեց Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքում ապրող Վիրսավիայի մոր՝ Դարիա Մխիթարյանցի հետ, ով պատմեց, որ երեխայի առողջականը վատթարանում է։ «Դեռ սեպտեմբերին մենք մեկնեցինք Մոսկվա, բայց բժիշկները հրաժարվեցին վիրահատություն կատարել՝ պատճառաբանելով, որ երեխայի առողջական վիճակը թույլ չի տալիսէ։ Նրանք ասացին, որ բուժումը կտեւի 6 ամիս»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դեղորայքային բուժումը շատ թանկ է։ «Բուժման կուրսը «Տրակլիր» դեղամիջոցով արժե մոտ 200 հազար ռուբլի (ավելի քան 6 500 դոլար) ամսական, իսկ մենք այդքան գումար չունենք»,- նշեց Դարիան։

Վիրսավիայի մոր խոսքով՝ 6 ամիս հետո, 2011 թվականի մարտին երեխային անվճար վիրահատություն կանեն։ Ըստ Դարիայի՝ բժիշկները ոչ մի երաշխիք չեն տալիս, որ բուժման հաջող ընթացքից հետո էլ ամեն ինչ լավ կվերջանա։  «Ասեցին, որ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, ապա աղջիկս բնականոն կզարգանա։ Նա հիմա էլ աշխույժ, կենսուրախ երեխա է»,- ասաց մայրը։

Աղջկա ծնողները ամուսնալուծված են։ Վիրսավիայի հայրը՝ Արթուր Մխիթարյանցը տառապում է թմրամոլությամբ։ Դարյա Մխիթարյանցը չցանկացավ մեկնաբանել ամուսնու հետ կապված հարցը՝ նշելով, որ «նա Վիրսավիային շատ է սիրում, բայց ինքներդ էլ հասկանում եք, որ ոչ մի կերպ չի կարող օգնել»։

Բոլոր այն մարդիկ, ովքեր կցանկանան օգնել փոքրիկ Վիրսավիային, NEWS.am-ը նշում է այս բանկային համարը։

Visa Electron

Card№ 4276830015821456 г. Новороссийск, Юго-западный банк Сбербанка России (№ банка 0068/0040) БИК: 046015602.к/с 30101810600000000602. ИНН 7707083893 Հաշվի համար 40817810352466001383.

Հեռախոս +7 (928) 241-45-50  +7 (928) 241-45-50

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ