Հայաստանի տարածքում, հոկտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն: Քամին՝ արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում հոկտեմբերի 29-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +5+7, իսկ վաղը ցերեկը՝ +11+13 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+11,
Կոտայքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+11,
Գեղարքունիքում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+11,
Լոռիում՝ գիշերը` +1+4, ցերեկը` +9+12,
Տավուշում՝ գիշերը` +2+6, ցերեկը` +8+13,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+11,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +3+6, ցերեկը՝ +8+12,
Արարատում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+13,
Արմավիրում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+13,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +7+11,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը` +11+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+8, ցերեկը` +12+16,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +1+5, ցերեկը` +10+15,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +2+6, ցերեկը՝ +10+15: