Ադրբեջանի Լերիքի շրջանում լեռնային փլուզումից խափանվել է ավտոմոբիլային երթեւեկությունը։
Report–ի փոխանցմամբ՝ ճանապարհի մոտ 50 մետրը ծածկված է խոշոր քարերի կույտերով։ Տուժածներ չկան։ Սակայն երթեւեկությունը կաթվածահար է եղել։ Ճանապարհին ավելի քան 150 մեքենա է արգելափակվել։
Դեպքի վայր է բերվել տեխնիկա։ Դա 50 բնակավայրեր միացնող հիմնական ճանապարհն է։