News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրի- Մոսկվա չվերթների համար 10 հազար դրամ սակագին սահմանելով՝ «Պոբեդան» անմաքուր պայքար է մղում Հայաստանի նորաստեղծ «Արմենիա» ավիաընկերության դեմ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հրամանատար օդաչու, ՀՀ առաջին մասնավոր ավիաընկերություններից մեկի`«Ֆենիքս Ավիայի» հիմնադիր Հակոբ Ճաղարյանը, որը երկար տարիներ զբաղվում է ավիափոխադրումներով:

«Եթե նայենք մեր վերջին երեք տարիների պատմությանը, կտեսնենք, որ երբ «բաց երկնքի» քաղաքականություն հայտարարվեց, UTair-ն ազգային փոխադրող AirArmenia-ի դեմ սկսեց աշխատել նոր սակագներով. Ռոստով- Երեւան թռիչքն արժեր 38 եվրո, իսկ Կրասնոդար- Սոչին՝ 29 եվրո: Թերեւս նպատակն այն է, որ ոչ մի ընկերություն չկարողանա Հայաստանում ստեղծվել, եւ ամեն կերպ փորձել խեղդել այդ ընկերություններին: Ես այստեղ օրինաչափություն եմ տեսնում: Հիմա էլ երբ «Armenia»-ն է սկսում գործունեությունը, «Պոբեդան» է մեջ ընկել եւ նորից գներ է գցում: Իմ կարծիքով, սա պայքար է Հայաստանում ստեղծվող նոր ընկերության դեմ, անմաքուր պայքար»,- ասաց Հակոբ Ճաղարյանը:

Նա ամեն դեպքում թերահավատ է, որ Հայաստանում կարող է 10 հազար դրամանոց տոմս վաճառվել: Ըստ Ճաղարյանի՝ դա ըստ երեւույթին բազային արժեքն է, որին ավելանում է օդի, նավթի հարկը եւ վերջում կդառնա շուրջ 100 ԱՄՆ դոլար. «Ո՞նց է հնարավոր 10 հազար դրամով տոմս վաճառել, եթե միայն օդի հարկն է 10 հազար դրամ»:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը սրավ վերաբերյալ մասնավորապես հայտարարել էր. «Ավիաընկերության կայքում նշվում է, որ տոմսերի արժեքը սկսվում է 999 ռուբլուց։ Հիմա դա պետք է որ 7500 դրամ լինի։ Կարծում եմ, որ այդ գները կգործեն եւ դեպի Հայաստան ուղղությունների համար։ Հարց այն է, որ դա ֆիքսված գին չէ, այլ «սկսած»։ Կա վերին շեմ, որը չպետք է շատ բարձր լինի, եթե ընկերությունը ներկայանում է որպես բյուջետային»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ