News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մի շարք կրոնական գործիչներ Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում Հիսուս Քրիստոսի մարմարե պաշտպանիչ սալաքարը հանելու մեջ ոչ մի արտասովոր բան չեն տեսնում։ Նրանց կարծիքով այդ իրադարձությունը հետաքրքրություն է ներկայացնում միայն գիտնականների համար։

«Կրոնական տեսակետից առհասարակ այստեղ ոչ մի առանձնահատուկ բան չեմ տեսնում»,– ասել է Ռուսական եկեղեցու ուսումնական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Մաքսիմ Կոզլովը։ Նրա խոսքով՝ իրադարձությունը կապ ունի միայն եկեղեցական հնագիտության հետ։

Մոսկվայում Աստվածածնի կաթոլիկ արքեպիսկոպոսարանի մամուլի քարտուղար Կիրիլ Գորբունովը հայտնել է, որ Քրիստոսի դամբարանի գտնվելու վայրը հնագիտության եւ պատմության հարց է, քանի որ քրիստոնեական հավատը Հիսուս Քրիստոսի վերածննդի մեջ է կայանում։

Հոկտեմբերի 27-ին Երուսաղեմում Տիրոջ գերեզմանի տաճարում Հիսուս Քրիստոսի դամբարանը վերականգնող գիտնականները մի քանի դարերի ընթացքում առաջին անգամ մարմարե պաշտպանիչ սալաքարը հանել են այն քարի վրայից, որի վրա դրված է եղել Քրիստոսի մարմինը: National Geographic ամսագիրը հայտնում է, որ գիտնականները կհետազոտեն քարի մակերեւույթը, այն կարող են տեսնել նաեւ ուխտավորները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ