News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսով քննարկել է սիրիական կարգավորումը, ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում։

Նշում են, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

«Կողմերը շարունակել են քննարկել սիրիական հակամարտության կարգավորման ուղիները, այդ թվում Հալեպի շուրջ իրավիճակ կարգավորումը՝ հաշվի առնելով ավելի վաղ ձեռք բերված ռուս- ամերիկյան պայմանավորվածություններում պարունակվող սկզբունքային մոտեցումները։ Դրա համար պահանջվում է, որ ԱՄՆ-ն վերջապես ամերիկամետ չափավոր ընդդիմությանը տարանջատի ահաբեկչական խմբավորումներից»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։

Լավրովն ու Քերրին քննարկել են նաեւ Եմենի ու Լիբիայի ճգնաժամերը եւ երկկողմանի օրակարգի առանձին հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ