Գյումրիում 23-ամյա երիտասարդ է կորել:
Ինչպես հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, գյումրեցի Անդրանիկ Սուքիասյանը հոկտեմբերի 20-ին տնից դուրս է եկել եւ այլեւս չի վերադարձել:
Տեղեկություն իմացողներին իրավապահ մարմինները խնդրում են դիմել ոստիկանության Մուշի բաժին, կամ զանգահարել (0312) 5-85-54 կամ (093) 32-39-80 հեռախոսահամարներով:
Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: