News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Նախագահ Մեդվեդեւի ձգտումը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին, վկայում է Մոսկվայի ցանկության մասին՝ կրկին արձանագրել է իր առաջնությունն այդ խաղաղարար գործընթացին: Այդուհանդերձ, որեւէ առաջընթաց այդ հարցում չի նշմարվում: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը:

«Կարծում եմ՝ այս անգամ Աստրախանում քննարկվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպումը Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովում: Նրանց բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու, հնարավոր առաջընթաց արձանագրելու փորձերն էլ նախագահ Մեդվեդեւի նպատակն են»,- նկատել է նա:

Փորձագետն անդրադարձել է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությանն ու ասել, որ տեսական հնարավորություն միշտ էլ գոյություն ունի:

« Օբյեկտիվորեն՝այժմ ամենահաջող ժամանակը չէ ղարաբաղյան ուղղությամբ առաջընթացի համար: Առաջին, Հայաստանի ղեկավարությունը ներքաղաքական խնդիրներ ունի:Երկրորդ ավելի հաճախ ի պատասխան ադրբեջանական հայտարարությունների, ռազմատենչ հայտարարություններ են լսվում հայկական կողմից»,- ասել է Դուբնովը:

Նա նշել է, որ Իլհամ Ալիեւի այն հայտարարությանը, թե ներկայիս Հայաստանը տեղակայված է հին ադրբեջանական հողերի վրա, Սերժ Սարգսյանը բավական կոշտ եւ հզոր  պատասխանեց՝ հենվելով պատմական փաստերի վրա, ինչից հետո ադրբեջանական կողմից ձայները վայրկենապես կտրվեցին, բայց նստածքը մնացել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ