News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Կարելիայի կառավարությունում հոկտեմբերի 26-ին կայացել է հանրապետության ղեկավար Անդրեյ Նելիդովի եւ Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վարդան Հակոբյանի հանդիպումը: Այդ մասին հայտնում է karelinform.ru-ն վկայակոչելով Ռուսաստանի սուբյեկտի կառավարության մամուլի ծառայությանը:

Նելիդովը հանդիպմանը նշել է, որ Կարելիայի կառավարությունը տնտեսության հետագա զարգացում է ակնկալում, այդ թվում Հայստանի հետ կապերի միջոցով, «ուստի մենք պատրաստ ենք նոր համատեղ տնտեսական նախագծերին»:

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առկա հարաբերություններն ակտիվորեն զարգանան նաեւ նրանց մարզերի միջեւ: Մենք սերտ կապեր ունենք Ռուսաստանի հարավի, նաեւ Սանկտ-Պետերբուրգի, Ուրալի եւ Սիբիրի հետ: Հուսով եմ՝ նման կապեր կհաստատվեն նաեւ Կարելիայի հետ»,- իր հերթին նշել է Վարդան Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ