News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանից արտագաղթի տեմպերը վերջին ժամանակներս դանդաղել են, խորհրդարանական հարթակից հավաստիացրել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով, Ազգային անվտանգության հայեցակարգի մշակումն ուղղված է արտագաղթի աճի նվազեցմանը եւ հայերի՝ Սփյուռքից հայրենիք վերադառնալուն։ «Արդեն նկատվում է հայերի հոսք Միջին Ասիայից»,- հայտնել է վարչապետը։ Նա նաեւ ընդգծել է, որ հայրենիք վերադարձած հայրենակիցներին պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերվի՝ մինչեւ նրանք կինտեգրվեն երկրի սոցիալ-հասարակական կյանքին:

Պատգամավոր Վիկտոր Դալլաքյան իր հերթին ռեպլիկի կարգով նկատել է, որ Հայաստանը դասվում է աշխարհի ծերացող երկրների թվին, իսկ երկրից արտագաղթողների ավելի քան 50 տոկոսը 20-40 տարեկաններ են, մեծ թիվ են կազմում նաեւ երեխաները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ