News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Երեւանում հոկտեմբերի 28-ին բացվել է «Armenia-Russia էքսպո 2010» ցուցահանդեսը, որի բացմանը ներկա են եղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, պաշտոնատար այլ անձինք եւ գործարարներ։

«Armenia-Russia էքսպո 2010» ցուցահանդեսին ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ուղերձում մասնավորապես ասված է.

«Ամենամյա ֆորումը կոչված է երկու երկրների գործարարների միջեւ ուղիղ կապեր հաստատելուն։ Էքսպո 2010 ցուցահանդեսի նման միջոցառումները բնականոն են մեր երկրների դաշնակցային հարբերությունների համար, հարաբերություններ, որոնք բնորոշվում են որպես բոլոր ուղղություններով զարգացող։ Դրա վառ ապացույցն է Ռուսաստանի նախագահի Դմիտրի Մեդվեդեւի այս տարի կատարած պետական այցը Հայաստան, որը երկու երկրների հարաբերությունների պատմության մեջ առաջին անգամ էր։ Այցի արդյունքերը ցույց տվեցին, որ երկու երկրները հաստատակամ են խորացնել բազմակողմ եւ փոխշահավետ հարաբերությունները»։

«Armenia-Russia էքսպո 2010» ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա Գագիկ Ծառուկյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ հայ եւ ռուս գործարարների միջեւ ցուցահանդեսն արդեն երրորդ անգամ է կազմակերպվում եւ արդյունավետ է անցնում. «Ռուսաստանը մեր դաշնակիցն է եւ այդ պատճառով մենք մեր ամեն քայլը պետք է այնպես կազմակերպենք, որ շատ լինեն բարեկամական-եղբայրական եւ գործարար հարաբերությունները»։

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ցուցահանդեսի կազմակերպիչ Դավիթ Վարդանովը նշեց, որ 3 տարիների ընթացքում ցուցահանդես-ֆորումի նշանակությունն ավելի ու ավելի է մեծացել։ «Միայն այն փաստը, որ ցուցահանդեսի բացմանը ներկա է Հայաստանի նախագահը, արդեն խոսում է մեծ նշանակության, ինչպես նաեւ գործարարների հանդեպ պետության ուշադրության  մասին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ 3 տարիների ընթացքում մասնակից-ընկերությունների՝ մանավանդ ռուսական ընկերությունների թիվն ավելանում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի խորհրդարանի նախագահին և նրան մաղթել «ուժ՝ պատասխան պատրաստելու համար»
Նման պատասխան ստանալուն պես մենք ուշադիր կուսումնասիրենք այն...
ՀՀ և ՌԴ ամենամյա երիտասարդական համաժողովը կանցկացվի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գավառում
Հարցերի դեպքում զանգահարել ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդության…
Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով
Նշենք, որ Հայ-ռուսական համալսարանում մեկնարկել է «Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում» միջազգային գիտաժողովը։ Համաժողովին մասնակցում էին...
«Փաստ». «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ է եկել որոշ կարգավորումներ վերանայելու կարիք
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքով արգելված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ...
Նիկոլ Փաշինյանը չի մեկնելու Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը. MediaHub
Ըստ էության, Հայաստանը ցանկանում է ևս մեկ անգամ ցույց տալ, որ որպես դաշնակից դժգոհ է ՌԴ-ից...
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
Ամենաշատ