News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Գյումրիում եւ Վանաձորում տեղական ինքնակառավարման մարմինների ընտություններըը արձագանք չառաջացրին, քանի որ ժողովուրդն այդ ընտրությունները չի ընկալում որպես իշխանափոխության հնարավորություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Ի պատասխան խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմության միավորման կարեւորության մասին հարցին՝ հաշվի առնելով Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրություններում ՀԱԿ-ի տապալումը, պատգամավորը նշեց. «Մենք պետք է լուծենք ժողովրդի մոբիլիզացիայի հարցը, որ ժողովուրդը մասնակցի 2017-ի խորհրդարանական ընտրություններին եւ քվեարկի, ընտրի Հայաստանի զարգացման ճանապարհը: Ընդդիմության միավորումը ընդամենը այս խնդիրը լուծելու գործիքներից մեկն է: Բայց սա միակ գործիքը չէ: Իհարկե, պետք է ամեն ինչ անենք ուժերը միավորելու համար, բայց եթե չհաջողվի այդ խնդիրը լուծել, դա մեր ժողովրդի համար հիասթափվելու առիթ չպետք է դառնա»: Նույնիսկ առանց միավորման էլ նշված խնդիրը կարելի է լուծել ուղերձի եւ քաղաքական թիմի ճիշտ կառուցման միջոցով:
Հարցին՝ Գյումրիում եւ Վանաձորում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀԱԿ-ն այդ ուղերձը չունե՞ր, պատգամավորը պատասխանեց. «Արձագանք չկար, քանի որ ժողովուրդը ՏԻՄ ընտրությունները չի ընկալում որպես իշխանափոխության հավանականություն: Հետեւաբար՝ համանման դեպքերում ժողովուրդն ավելի շուտ նյութական ձեռքբերումներին է հակված: Իսկ քանի որ նոր Սահմանադրությամբ խորհրդարանական ընտրությունները 5 տարի ժոմկետով որոշելու են Հայաստանի ամբողջ իշխանությունը, ապա, ըստ էության, դրանք փոխարինում են հին Սահմանադրությամբ նախագահական ընտրություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին, նաև դեպի Վրաստան ճանապարհը՝ Բագրատաշենի հատվածում
Երևանում ու մարզերում խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակվում են...
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան, Երևան-Արարատ մայրուղիները
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոսպոս Գալստանյանի կոչին հետևելով…
Բագրատ սրբազանի՝ Հանրապետության հրապարակից սկսված շրջայցն ավարտվել է.հաջորդ հանդիպումը կլինի Սուրբ Աննա եկեղեցու բակում
Երեկոյան` ժամը 19-ին, կհավաքվեն Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակում...
Քաղաքականության մեջ այսքան խորացած մարդը չի կարող համարվել Սրբազան. Արփինե Դավոյան
 Քաղաքականության մեջ այսքան խորացած և նման գործունեությամբ զբաղվող անձը ինձ համար չի կարող համարվել Սրբազան, ես նրան կանվանեմ Բագրատ Գալստանյան կամ Վազգեն...
Բագրատ Սրբազանն, այդուհանդերձ, մտել է ԳԱԱ գլխավոր շենք, ապա ամփոփել այսօրվա շրջայցը
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդն ասաց, որ վաղն այցելելու է արվեստի իսնտիտուտ…
«Տավուշը՝ հանուն հայրենիքի» շարժման աջակիցները Գեղարքունիքում ավտոերթ են անցկացնում
Ակցիայի մասնակիցները կլինեն Մարտունի, Գավառ և Սևան քաղաքաներում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ