News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

ՀԱԿ–ն այսօր ամենաիրական հետեւողական, սկզբունքային առաջատար  ընդդիմադիր  ուժն է։ Այս մասին NEWS.am–ի  հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

Պատասխանելով՝ խորհրդարանական ընտրություններում կուսակցության հնարավորությունների մասին հարցին՝ պատգամավորն ասաց. «ՀԱԿ–ն արդեն երկար տարիներ չի շեղվում Հայաստանում իշխանափոխության, ժողովրդավարության հաստատման  նպատակից։ Դա է վկամում սահմանադրական հանրաքվեին մեր մասնակցությունը, «4+4+4» գործընթացը, որի միջոցով մենք իշխանություններին խաղի որոշակի կանոններ թելադրեցինք ընտրությունները վերահսկելու տեսակետից։ Այսինքն՝ այսօր մենք ամենաուժեղ դիրքերն ունենք»։

Զուրաբյանի խոսքով՝ ՀԱԿ—ը նաեւ հասկանում է, որ ժողովուրդն հոգնել է, անտարբեր է, քաղաքականությունից օտարված եւ չի վստահում քաղաքական ուժերին։ «Մենք նաեւ պետք է հասկանանք, որ դա ժամանակավոր երեւույթ է, եւ ընտրությունները կփոխեն դա։ Ժողովուրդն աստիճանաբար կներգրավվի քաղաքական գործընթացներին եւ կսկսի որոշել, թե որ քաղաքական ուժն է արտահայտելու  իր կամքը ընտրություններում։ Հենց քաղաքական մեսիջը կորոշի, թե ում հետեւից նա կգնա։ Ես կարծում եմ, որ ՀԱԿ–ը հիմա ամենաուժեղ մեկնարկային դիրքերում է։ Բայց մենք չպետք է մտածենք, որ դա հաջողության երաշխիք է։ Մենք դեռեւս մեծ աշխատանք ունենք մեր ժողովրդի համընդհանուր անտարբերության հաղթահարման ուղղությամբ»,– ասել է Լեւոն Զուրաբյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հայերից մենք ակտիվ մասնակցություն ենք ակնկալում Հայաստանի հասարակական կյանքում. Սուրեն Պետրոսյան
Ակնկալում ենք Լեռնային Ղարաբաղի հայության ակտիվ մասնակցությունը Հայաստանի հասարակական կյանքում...
Նման պայմաններում Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ամբողջությամբ ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
Տավուշում միաժամանակ երկու տագնապալի գործընթաց է ընթանում. նախ՝ տեղի է...
Բագրատ Սրբազանի՝ վարչապետ դառնալն աբսուրդ է, ոչ ոք չի պատրաստվում քննարկել դա կամ ընտրել նրան․ Ալեն Սիմոնյան
Դա աբսուրդ է, Բագրատ Սրբազանին որևէ մեկը չի պատրաստվում ընտրել ու դա…
ԱԺ-ն գումարել է իր հերթական նիստերը. օրակարգում է ՍԴ դատավորի ընտրության հարցը. Թեկնածուն Դավիթ Խաչատուրյանն է
Օրակարգում ընդգրկված 7 հարցեր քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ...
«Փաստ». Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին
Գրեթե օրումեջ կամ մի քանի օրը մեկ տվյալներ են հրապարակվում սպանությունների, ինքնասպանությունների...
«Ժողովուրդ». Ոստիկաններին հորդորել են համացանցում «բիրտ ուժ» կիրառել իրենց հասցեին վիրավորական գրառում անողներին
Այսինքն՝ իշխանության ֆեյքերը չեն բավարարում՝ հանրային ատելությունը ոստիկանների նկատմամբ հակագրոհով...
Ամենաշատ