Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի հանրապետության նախագահ Աբդուլլահ Գյուլին` Հանրապետության օրվա առթիվ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Իմ անկեղծ շնորհավորանքներն եմ հղում Թուրքիայի հանրապետության ազգային տոնի` Հանրապետության օրվա առթիվ:
Օգտվելով առիթից` մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ հարեւան Թուրքիային` առաջընթաց:
Ընդունեք խնդրեմ, հարգելի պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»: