News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հոկտեմբերի 30-ին ընդունել է McKinsey & Company ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնին, ով մեր երկրում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից կազմակերպված երկրորդ համաժողովին մասնակցելու նպատակով:

Նա հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսության մեջ իր մասնագիտական գործունեությամբ մեծ համբավ վայելող ընկերության ներկայացուցչի մասնակցությունը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համաժողովին, չափազանց օգտակար կլինի ինչպես հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների, այնպես էլ Հայաստանի գործարար համայնքի համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսության զարգացման, հեռանկարային ծրագրերի իրագործման տեսանկյունից  կարեւոր է ուսումնասիրել աշխարհի առաջավոր փորձը, ուսանելի դարձնել հաջողությունների հասած ընկերությունների օրինակը:

McKinsey & Company ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը նշել է, թե ուրախ է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ համագործակցության համար, որն աչքի է ընկնում իր գործնական ու արդյունավետ աշխատանքով: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հետճգնաժամային փուլում համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ինչպես նաեւ` քննարկել Հայաստանի հարաբերական առավելություններն ու առանձին ոլորտների զարգացման հեռանկարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ