News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը շարունակում է Ծառուկյան դաշինքին միավորվելու շուրջ բանակցությունները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանի դաշինքին միանալու մասին ավելի վաղ հայտարարել էին ավանդական կուսակցությունները՝ ՍԴՀԿ-ն եւ ՀՌԱԿ-ը: Ծառուկյանը երեկ դադարեցրել է ՀՌԱԿ-ի հետ համագործակցությունը՝ հիմնավորելով, որ ՌԱԿ-ի տարբեր թեւեր եւ սփուռքյան կառույցներ հանդես են եկել իրարամերժ հայտարարություններով, որ չեն կիսում ՀՌԱԿ-ի՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու ցանկությունն ու որոշումը, ինչից հետո ձեռնպահ է մնում այս փուլում ՀՌԱԿ-ի հետ դաշինքային համագործակցությունից: Տեղեկություններ էին շրջանառվում, որ դաշինքից կհեռանա նաեւ ՍԴՀԿ-ն, սակայն ատենապետը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ նման որոշում չունեն:

Որոշ տեղեկությունների համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում բաժանվել են երկու թեւի: Մի թեւը՝ ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը գլխավորի կուսակցությունը եւ ընտրություններին մասնակցի միայն ԲՀԿ-ով: Իսկ մյուս թեւը ցանկանում է՝ Ծառուկյանը մասնակցի դաշինքով: Որոշ տեղեկությունների համաձայն՝ կրքերն այնքան են բորբոքվել, որ երեկ դաշինքին միանալու համաձայնություն տված գործիչներին, ուժերի ղեկավարներին առաջարկել են լքել դաշինքը, ոմանց էլ առաջարկել առանց կուսակցության ընդգրկվել ԲՀԿ-ի ընտրական ցուցակում:

Հիշեցնենք, որ Ծառուկյանի դաշինքում ամեն ինչ հստակեցվել էր դեռեւս անցած շաբաթ եւ պետք է կիրակի տեղի ունենար համաձայնագրի ստորագրումը, ինչը հետաձգվեց անհայտ ժամանակով: Փետրվարի 10-ին ԲՀԿ համագումարն է լինելու, որի ժամանակ էլ Գագիկ Ծառուկյանին ընտրելու են կուսակցության առաջնորդ: Ծառուկյանի՝ ԲՀԿ ղեկավարի պաշտոնին վերադառնալը հաստատել էր նաեւ Նաիրա Զոհրաբյանը շեշտելով, որ մեծ դժվարությամբ հաջողվել է համոզել նրան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ