News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Այսօր, նոյեմբերի 7-ին Ադրբեջանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով 8:00-ին եւ կփակվեն 19:00-ին:

Միլի մեջլիսի 125 պատգամավորական տեղերի համար պայքարում են 690 թեկնածուներ:

Նախընտրական քարոզարշավն ավարտվել է նոյմեբերի 6-ին, ժամը 8:00-ին: Քարոզարշավը սկսվել էր հոկտեմբերի 15-ին:

Նոյեմբերի 6-ին կայացած մամուլի ասուլիսում Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը հայտնել է, որ ընտրելու իրավունք ունի 4 միլիոն 950 հազար ադրբեջանցի: 125 ընտրատարածքներում բացվել է 5314 ընտրատեղամաս:

690 թեկնածուներից 107-ին առաջադրել է իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը: Ընդդիմադիր կուսակցությունները ներկայացնում են 140 թեկնածուներ, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ընտրական գործընթացը վերահսկելու համար ընտրատեղամասերում տեղադրվել է 500 տեսախցիկներ: Գրանցվել է 46 հազար 639 տեղական դիտորդ: ԿԸՀ-ի վերջին տվյալներով միջազգային դիտորդների թիվը հասնում է 1029-ի` 21 միջազգային կազմակերպություններից, այդ թվում ԵԽԽՎ-ից, ԵՄ-ից, ԵՄ-ի Բաքվի գրասենյակից, Թուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովից, ԵԱՀԿ ԽՎ-ից, ԱՊՀ-ից, ԳՈւԱՄ-ից, նաեւ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի,  Ղազախստանի, Նորվեգիայի, Ճապոնիայի, Լեհաստանի դեսպանություններից: Ընդհանուր առմամբ` ներկայացված են 48 երկրներիդիտորդներ:

Ընտրությունները լուսաբանելու համար հավատարմագրվել է 18 օտարեկրյա ԶԼՄ, այդ թվում BBC, TRT, Iran TV  հեռուստաընկերությունները եւ Վրաստանի Հանրային հեռուստաընկերությունը,  «Reuters», «Associated Press», «France Presse», EPA, «Anadolu», «Ihlas», «Sinhua», «ITAR-TASS» լրատվական գործակալությունները:

Ազատություն ռադիոկայանի փոխանցմամբ` ընդդիմությունն արդեն հայտարարել է արդար քաղաքական պայքարի համար անհրաժշետ պայմանների բացակայության մասին: Ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլիի խոսքով, «Ժողովրդական ճակատ-«Մուսաֆաթ» ընտրական բլոկի թեկնածուները գրանցված են ընտրատարածքների միայն մեկ երրորդում: Բացի այդ Քերիմիլին հայտարարել է, որ քարոզարշավի ժամանակ ընդդիմության եւ լրատվամիջոցների վրա ճնշում է գործադրվել:

ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը միջանկյալ զեկույցում փաստել է ընտորղների եւ թեկնածուների վրա եղած ճնշումները, քաղաքական դեբատների բացակայությունը հեռուստաեթերում:

Ադրբեջանում 2005-ից ընտրություններն անցկացվում են միայն մեծամասնական համակարգով: Իլհամ Ալիեւի «Նոր Ադրբեջան» կուսակցության նախաձեռնությամբ, կուսակցական ցուցակներով առաջադրումը վերացվեց, ինչը վարչական ռեսուրսի ակտիվ օգտագործման պայմաններում գործնականում բացառում է ընդդիմադիրների ընտրվելու հնարավորությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
The Economist. Ադրբեջանական նավթի պաշարները կարող են սպառվել 2028 թվականին
Նախագահը բավական վախեցած է երեւում…
Ադրբեջանում ձերբակալել են խորհրդարանական ընտրությունների կեղծիքը ցուցադրած իրավա
Վերջին ամսում իրավապաշտպանը երկու անգամ վարչական կալանքի է ենթարկվել 5 եւ 15 օր ժամկետներով…
Խուզարկվել է ադրբեջանական ընդդիմադիր կուսակցության գրասենյակը
Մի քանի ժամ շարունակ ոստիկանությունը փաստաթղթեր է փնտրել…
The Washington Post. Ադրբեջանը պետք է դեռ երկար ճանապարհ անցնի դեպի ժողովրդավարո
Զեկույցում ասվում է, որ ընտրությունները «անցել են առողջ մրցակցության բացակայության, ակտիվ քաղաքական բանավեճերի բացակայության պայմաններում...
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ն ամփոփիչ զեկույցում խիստ քննադատել է խորհրդարանական ընտրություններն
Հիմնարար ազատությունները սահմանափակվել են, քաղաքական երկխոսությունը ազատ եւ անկախ մամուլում անհնար է եղել...
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը զեկույց է հրապարակել Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունների վեր
Ադրբեջանի Միլլի մեջլիսի ընտրությունները կայացել են նոյեմբերի 7-ին...
Ամենաշատ